«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է նոր ենթակառուցվածքային ծրագրի` «Վարդանանց-Քըրք Քըրքորյան» նորարարական բժշկության կենտրոնի նախագծի մեկնարկի մասին: «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի այս նոր ամբուլատոր-ստացիոնար մասնաճյուղը լինելու է ցանցի ֆլագման ստորաբաժանումը, որը Քըրք Քըրքորյան (նախկինում՝ Լենինգրադյան) եւ Մոնթե Մելքոնյան փողոցներն ընդգրկող թաղամասերում կլինի առաջին բազմապրոֆիլ բժշկական հաստատությունը։ Սա «Ինթելլիջենթ Մենեջմենթի» կողմից կարեւոր ռազմավարական քայլ է` Երեւանի դինամիկ զարգացող թաղամասերից մեկում ներկայություն ապահովելու նպատակով։ ««Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը միավորում է այն երեք բաղադրիչները, որոնք մարդիկ փնտրում են ժամանակակից աշխարհում՝ հասանելիություն որակյալ բժշկական ծառայություններին, ֆինանսական պաշտպանվածություն եւ աջակցություն բարդ իրավիճակներում: «Վարդանանց-Քըրք Քըրքորյան» նախագիծը մեկնարկում ենք՝ այս մոտեցմանը հավատարիմ մնալով: Վստահ ենք, որ կկարողանանք կյանքի կոչել նախագիծը սահմանված ժամկետում՝ «Վարդանանցի» ծառայությունները հասանելի դարձնելով մեր ավելի մեծ թվով հաճախորդներին», - ասել է հոլդինգի տնօրեն Արեւշատ Մելիքսեթյանը:«Վարդանանց-Քըրք Քըրքորյան» նորարարական բժշկության կենտրոնը կմիավորի ժամանակակից ախտորոշումը, մինիմալ-ինվազիվ վիրաբուժությունը, ցերեկային ստացիոնար եւ բարձր արդյունավետությամբ ամբուլատոր կլինիկական ծառայությունները։ Այն հագեցած կլինի ժամանակակից եւ արհեստական բանականության մոդուլների կիրառմամբ ախտորոշիչ սարքավորումներով, կունենա ցերեկային ստացիոնար եւ 20 մահճակալով հագեցած ստացիոնար բաժանմունք: Երեք վիրահատարանները կտրամադրեն վիրաբուժական ծառայությունների լայն շրջանակ, այդ թվում՝ ակնաբուժական եւ գինեկոլոգիական միջամտություններ: Ակնկալվում է, որ նոր մասնաճյուղը կգործարկվի 2027 թվականից:«Այս նախագիծը խորհրդանշում է «Վարդանանց» ՆԲԿ-ի զարգացման նոր փուլը եւ կոչված է բավարարելու «Վարդանանցի» կանխարգելիչ, ամբուլատոր եւ ստացիոնար բուժօգնության աճող պահանջարկը: Միեւնույն ժամանակ մայրաքաղաքի դինամիկ աճող թաղամասերից մեկում տեղակայումը կապահովի հասանելիություն առավել մեծ քանակով բուժառուների համար», - նշել է Վարդանանց ՆԲԿ խորհրդի նախագահ եւ գլխավոր տնօրեն Լեւոն Ալթունյանը: Նշվում է, որ սա կլինի 2005 թվականին հիմնադրված «Վարդանանց» ցանցի 5-րդ մասնաճյուղը Հայաստանում։ 2025 թվականից գործում են «Վարդանանց-Քոչար» եւ «Վարդանանց-Նանսեն» մասնաճյուղերը, որոնք մասնագիտացված են, համապատասխանաբար, բուժզննումների եւ ստացիոնար ծառայությունների ոլորտներում: Նախագիծն իրականացնող «Ինթելլիջենթ Մենեջմենթը» ներդրումային եւ հոլդինգային ընկերություն է, որի հիմնական առաքելությունն առողջապահական եւ ապահովագրական համակարգերի արդյունավետ կազմակերպումն է՝ այն մարդկանց համար առավել հասանելի, կառավարելի եւ հստակ դարձնելով։ «Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգն իր էկոհամակարգում համախմբում է երեք կազմակերպություն, որոնք միասին ստեղծում են առողջապահական եւ ապահովագրական աջակցության ամբողջական շղթա.● «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնն ապահովում է որակյալ բժշկական ծառայություններ եւ գործում է «Ինթելլիջենթ Մենեջմենթի» կազմում 2023 թվականից։● «ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունն առաջարկում է ֆինանսական պաշտպանություն՝ թույլ չտալով, որ բուժման ծախսերը վերածվեն ֆինանսական բեռի (ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից)։● «Բոնուս Ասիստանսը» կազմակերպում է աջակցության ծառայության ամբողջ լոգիստիկ ճանապարհը՝ այցերի համակարգումից մինչեւ ընթացակարգային աջակցություն։«Ինթելլիջենթ Մենեջմենթ» ՍՊԸ «Ինթելլիջենթ Մենեջմենթ» ՍՊԸ-ն դիվերսիֆիկացված հոլդինգային ընկերություն է` մասնագիտացված առողջապահության եւ ապահովագրության էկոհամակարգերում բարձր ներուժ ունեցող ակտիվներում ներդրումների իրականացման, ակտիվների կառավարման եւ զարգացման մեջ։ Ընկերությունն իր 800-ից ավելի փորձառու մասնագետով ծառայություն է մատուցում տարեկան մոտ 380,000 հաճախորդի՝ գրանցելով 135,000 կարգավորված ապահովագրական հատուցումներ եւ 530,000 իրականացված բժշկական միջամտություններ։ Tweet Դիտում՝ 7788