S&P Global Ratings-ն ԱյԴԻ Բանկ ՓԲԸ-ին տրամադրել է «BB-» երկարաժամկետ եւ «B» կարճաժամկետ վարկանիշ

02.12.2025 | 10:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#S&P Global Ratings #ԱյԴԻ Բանկ
2025թ․ նոյեմբերի 28-ին S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ին տրամադրել է «BB-» թողարկողի երկարաժամկետ վարկանիշ եւ «B» թողարկողի կարճաժամկետ վարկանիշ «կայուն հեռանկարով»: Բանկից հայտնել են, որ վարկանիշները նույն մակարդակի վրա են, ինչ ՀՀ սուվերեն վարկանիշը: 

«S&P-ն առանձնացնում է բանկի կապիտալի համարժեքության բարձր մակարդակը, թվային լուծումներում առաջատար դիրքերը եւ ակտիվների կայուն որակը՝ չնայած վարկային պորտֆելի աճի ծավալների։ 

«Կայուն» հեռանկարն արտացոլում է S&P այն տեսակետը, որ առաջիկա 12 ամսվա ընթացքում Բանկը կպահպանի կապիտալի համարժեքության բարձր ցուցանիշ՝ միաժամանակ պահպանելով ակտիվների որակի կայուն մակարդակ»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

IDBank-ը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Դիտում՝ 5123
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW