Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) բաժնետերերը հաստատել են այս ֆինանսական կառույցի նոր անդամին՝ Արաբական Միացյալ Էմիրություններին (ԱՄԷ), ասված է ՎԶԵԲ-ի հայտարարության մեջ, որը մեջբերում է Prime գործակալությունը:Անդամակցության համար ԱՄԷ կառավարությունը դիմել էր ՎԶԵԲ-ին դեռեւս անցած տարվա սեպտեմբերին՝ հայտնելով իր ցանկությունը նպաստել բանկի գործունեությանը: ՎԶԵԲ-ը 2011 թվականից գործարքներ է իրականացնում հարավային եւ արեւելյան միջերկրածովյան տարածաշրջանում՝ ներդրումներ կատարելով տարբեր նախագծերում Եգիպտոսում, Հորդանանում, Լիբանանում, Մարոկկոյում եւ Թունիսում, ինչպես նաեւ Հորդանան գետի արեւմտյան ափում եւ Գազայի հատվածում: 20.01.2021 | 14:35 2020-ին ՎԶԵԲ-ը Հայաստանում գրանցել է ներդրումների ռեկորդային ցուցանիշ «Մենք ողջունում ենք ԱՄԷ-ի մուտքը մեր բանկ եւ շնորհակալություն հայտնում մեր բաժնետերերին իրենց որոշման համար: ԱՄԷ-ն բիզնեսի եւ գիտելիքների կարեւոր կենտրոն է, իրենց անդամակցությունն օգուտ կբերի շատ երկրներին, որտեղ ՎԶԵԲ-ը ներդրումներ է կատարում, եւ նոր հնարավորություններ կբացի մեր տարածաշրջաններում»,- հայտարարել է ՎԶԵԲ-ի նախագահ Օդիլ Ռենո-Բասոն:Ներկայումս ՎԶԵԲ-ն ունի 71 բաժնետեր, որոնք ներկայացնում են 69 երկիր, ինչպես նաեւ ԵՄ-ն եւ Եվրոպական ներդրումային բանկը: Tweet Դիտում՝ 3926