Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նոր նախագահ 4 տարի ժամկետով ընտրվել է ֆրանսիացի Օդիլ Ռենո-Բասոն:Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նման որոշում է այսօր ընդունվել ՎԶԵԲ-ի Կառավարիչների խորհրդի նիստում, որը կայացել է Լոնդոնում: Այս պաշտոնում նա փոխարինել է բրիտանացի Սումա Չակրաբարտիին, ով 2012 թ-ից երկու ժամկետ անընդմեջ զբաղեցնում էր ՎԶԵԲ-ի նախագահի պաշտոնը: Վերջին չորս տարվա ընթացքում 55-ամյա Օդիլ Ռենո-Բասոն զբաղեցնում էր Ֆրանսիայի տնտեսության, ֆինանսների եւ վերականգնման նախարարության գանձապետարանի գլխավոր տնօրենի պաշտոնը:Banks.am-ը հիշեցնում է, որ հոկտեմբերի 7-ին ՎԶԵԲ-ի Կառավարիչների խորհրդի հեռավար նիստում ՀՀ փոխվարչապետ, ՎԶԵԲ-ում Հայաստանի կառավարիչ Տիգրան Ավինյանն ընտրվել է կառավարիչների խորհրդի փոխնախագահ 2020-2021թթ. համար:Իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, ՎԶԵԲ-ում Հայաստանի փոխկառավարիչ Ավագ Ավանեսյանը ՎԶԵԲ-ի տարեկան ժողովում ներկայացրել է Արցախի նկատմամբ Թուրքիայի աջակցությամբ ու ահաբեկիչների ներգրավմամբ Ադրբեջանի սանձազերծած հարձակման մանրամասները, անդրադարձել ագրեսիայի հետեւանքով քաղաքացիական բնակավայրերի թիրախավորմանը եւ դրա արդյունքում երկարատեւ վերականգման խնդիրներին: Tweet Դիտում՝ 5264