Տիգրան Ավինյանն ընտրվել է ՎԶԵԲ կառավարիչների խորհրդի փոխնախագահող

08.10.2020 | 10:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տիգրան Ավինյան #ՎԶԵԲ #Ավագ Ավանեսյան
Հոկտեմբերի 7-ին Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կառավարիչների խորհրդի հեռավար նիստում ՀՀ փոխվարչապետ, ՎԶԵԲ-ում Հայաստանի կառավարիչ Տիգրան Ավինյանն ընտրվել է կառավարիչների խորհրդի փոխնախագահող 2020-2021թթ. համար:

Բանկին մեր երկրի անդամակցությունից ի վեր առաջին անգամ Հայաստանի ներկայացուցիչն ընտրվում է կառավարիչների խորհրդի փոխնախագահող:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, ՎԶԵԲ-ում Հայաստանի փոխկառավարիչ Ավագ Ավանեսյանը ժողովում ներկայացրել է Արցախի նկատմամբ Թուրքիայի աջակցությամբ ու ահաբեկիչների ներգրավմամբ Ադրբեջանի սանձազերծած հարձակման մանրամասները, անդրադարձել ագրեսիայի հետեւանքով քաղաքացիական բնակավայրերի թիրախավորմանը:

Նշվել է, որ Ադրբեջանի գործողություններն արդեն իսկ երկարատեւեւ խորը վնաս են հասցրել տարածաշրջանի տնտեսական կայունությանը եւ կարող են հանգեցնել հումանիտար ճգնաժամի:

Banks.amհիշեցնում է, որ 2021 թվականին Երեւանը հյուրընկալելու է ՎԶԵԲ տարեկան ժողովը:
Դիտում՝ 1989

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW