ՎԶԵԲ տարեկան ժաղովում ներկայացվել է Արցախի դեմ ռազմական ագրեսիան
08.10.2020 | 11:04 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Վերջինս հանդես է եկել 2021-2025 թթ. Ռազմավարական եւ կապիտալի շրջանակի եւ ՎԶԵԲ-ի հետ համագործակցության ուղղությունների վերաբերյալ ելույթով:
Ավագ Ավանեսյանը ներկայացրել է նաեւ Արցախի նկատմամբ Թուրքիայի աջակցությամբ ու ահաբեկիչների ներգրավմամբ Ադրբեջանի սանձազերծած հարձակման մանրամասները, անդրադարձել ագրեսիայի հետեւանքով քաղաքացիական բնակավայրերի թիրախավորմանը եւ դրա արդյունքում երկարատեւ վերականգման խնդիրներին:
«Մինչ մենք խոսում ենք համընդհանուր բարգավաճման եւ կայուն ապագայի աճի եւ արդյունավետ անցումային շրջանի մասին, որը մեզ սպասում է համաճարակի հաղթահարումից հետո, մինչ մենք խոսում ենք համագործակցության եւ ընդգրկվածության մասին, արդեն տասն օր է, ինչ Արցախի ժողովուրդը պայքարում է հանուն կյանքի գոյության իրավունքի:
Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական ագրեսիան, որը թափ է հավաքել Թուրքիայի լիակատար եւ անմիջական աջակցությամբ եւ ուղեկցվում է միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներով, վտանգել է ողջ տարածաշրջանի անվտանգությունը:
Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին մասնակցում են Սիրիայից եւ Լիբիայից ժամանած օտարերկրյա ահաբեկչները: Արցախի ժողովուրդը պաշտպանում է ոչ միայն իր անվտանգությունը, այլեւ պայքարում է համընդհանուր արժեքների, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների համար, նա դիմակայում է ահաբեկչությանը, բռնությանն ու ճնշումներին:
Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների եւ միջազգային հանրության կողմից ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու կոչերին՝ Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են լայնածավալ ագրեսիան:
Խաղաղ բնակավայրերի դիտավորյալ ոչնչացումը եւ մարդկային կորուստները ծայրահեղ վնաս են հասցնում տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը: Բացասական հետեւանքները, ցավոք, խորը եւ տեւական կլինեն՝ պահանջելով մեղմման եւ հաղթահարման համար լայնածավալ քաղաքական եւ տնտեսական մոբիլիզացիա: Հակամարտության միայն խաղաղ լուծում ունենալու անհապաղ ընկալումը կենսական նշանակություն ունի, հակառակ դեպքում տարածաշրջանը կհայտնվի հումանիտար ճգնաժամի եզրին:
Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է մնում այս կազմակերպության հիմնադիր սկզբունքներին: Մենք կապահովենք, որ ներկայիս մարտահրավերները մեզ չշեղեն աճի կանխորոշված ընթացքից եւ ընդհանուր բարգավաճումից, մենքակնկալում ենք ավելի արդյունավետ համագործակցություն եւ դրական ձեռքբերումներ»,- ասել է փոխնախարարը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հոկտեմբերի 7-ին ՎԶԵԲ-ի Կառավարիչների խորհրդի հեռավար նիստում ՀՀ փոխվարչապետ, ՎԶԵԲ-ում Հայաստանի կառավարիչ Տիգրան Ավինյանն ընտրվել է կառավարիչների խորհրդի փոխնախագահող 2020-2021թթ. համար:
Banks.am-ը հիշեցնում է, որ 2021 թվականին Երեւանը հյուրընկալելու է ՎԶԵԲ տարեկան ժողովը:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: