2018-ին գյուղոլորտի սուբսիդավորման ծրագրով 9,4 մլրդ դրամի վարկ կտրամադրվի

17.04.2018 | 18:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռոբերտ Մակարյան #գյուղնախարարություն
2018թ. «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի շրջանակում նախատեսված է տրամադրել 9,4 մլրդ դրամի վարկ՝ շուրջ 2100 շահառուների:

Այս մասին այսօր նշվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում հրավիրված խորհրդակցության ընթացքում:

Փոխնախարար Ռոբերտ Մակարյանը տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակում 2017թ. չորրորդ եռամսյակում տրամադրվել է 913 միավոր վարկ 4,2 մլրդ դրամի չափով, մեկ վարկի միջին չափը կազմել է 4,65 մլն դրամ:

Տոկոսադրույքների սուբսիդավորմանը ՀՀ պետական բյուջեից կուղղվի մոտ 2 մլրդ դրամ: Ամենաշատ վարկեր տրամադրել է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը (61,84%),  այնուհետեւ՝ «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ-ն (17,9%) «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ն (12,95%), «Կամուրջ» ՈՒՎԿ-ն (7,21%) եւ վերջերս ծրագրին միացած «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ն («Հայաստանի զարգացման եւ ներդրումների կորպորացիա»)՝ 0,10%։


Ռոբերտ Մակարյանը տեղեկացրել է նաեւ, որ նախարարությունը շրջանառության մեջ է դրել նոր նախագիծ, որով նախատեսվում է լիզինգային պայմաններով տարեկան 4% տոկոսադրույքով վարկ տրամադրել տնտեսավարողներին վերամշակման սարքավորումների, ջերմոցների, չորանոցների ձեռքբերման համար՝ հորդորելով ֆինանսական կառույցներին  ներկայացնել իրենց առաջարկները նախագծի վերաբերյալ։
Դիտում՝ 2412

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW