Լիզինգի մասով պետական աջակցության նոր ծրագիր կմշակվի

13.04.2018 | 09:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան #լիզինգ
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հանձնարարել է գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության նոր ծրագիր մշակել:

«2017թ. ապրիլից մեկնարկեց գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության լիզինգի պետական աջակցության ծրագիրը։ Ամփոփված տվյալների համաձայն՝ ծրագրի շրջանակում գյուղատնտեսությունում տնտեսավարողներին պետական սուբսիդավորման միջոցով, մատչելի պայմաններով մատակարարվել է 210 միավոր գյուղատնտեսական տեխնիկա»,- նշել է Կարեն Կարապետյանը ապրիլի 12-ին կայացած կառավարության նիստի ժամանակ։

Հաշվի առնելով գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրի փորձը եւ արդյունավետությունը՝ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարին հանձնարարվել է 15-օրյա ժամկետում մշակել եւ կառավարության քննարկմանը ներկայացնել ագրոպարենային ամբողջ ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության նոր ծրագիր՝ ներառելով անասնաբուծությունում, բուսաբուծությունում, սառնարանային, ջերմոցային տնտեսություններում եւ ագրովերամշակող արդյունաբերությունում օգտագործվող սարքավորումները։
Դիտում՝ 3151
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW