2026-ին լրացուցիչ 5000 էլեկտրամոբիլ կներմուծվի 0% մաքսատուրքով

20.08.2026 | 16:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#Էլեկտրամեքենա #քվոտա

Կառավարության որոշմամբ առաջարկվում է 2026 թվականի համար էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտայի շրջանակում լրացուցիչ 5000 տրանսպորտային միջոց ներմուծել՝ մաքսատուրքի 0% դրույքաչափով։


Այսպես՝ մինչեւ 4500 տրանսպորտային միջոց կարող են ներմուծել ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատերերը եւ իրավաբանական անձինք, որոնք անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագիր չունեն: 

Մինչեւ 500 տրանսպորտային միջոց կարող են ներմուծել անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագիր ունեցող ընկերությունները՝ համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում։ Անհրաժեշտ է ներկայացնել ավտոարտադրողի կողմից տրամադրված գործարանային երաշխիքային եւ հետերաշխիքային տեխնիկական սպասարկում, ինչպես նաեւ գործարանային ծրագրային ապահովում իրականացնելու պարտավորությունը հաստատող փաստաթղթեր։ Բացի այդ, պետք է հիմնավորվի փակ տեխնիկական սպասարկման կայանի առկայությունը՝ սեփականության իրավունքի վկայականով կամ վարձակալության պայմանագրով եւ լուսանկարներով:
Դիտում՝ 1021

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW