Կառավարությունն աջակցություն կտրամադրի թզի եւ դեղձի վերամշակման նպատակով մթերումներին՝ գյուղատնտեսական արտադրանքի իրացմանն ու վերամշակող արդյունաբերության զարգացմանը նպաստելու համար։ Օգոստոսի 18-ից մինչեւ սեպտեմբերի 1-ը վերամշակման նպատակով մթերված արտադրանքի համար տնտեսավարողները կստանան 125 դրամ փոխհատուցում՝ յուրաքանչյուր կիլոգրամի համար։Նախատեսվում է մթերել շուրջ 3000 տոննա դեղձ եւ 400 տոննա թուզ։«Մենք պահպանում ենք արտահանման սուբսիդավորումները, եւ արտահանումները շարունակվում են թե՛ թզի, թե՛ դեղձի, թե՛ մյուս պտուղ-բանջարեղենի համար։ Դրանով ցանկանում ենք լուծել առնվազն երկու խնդիր՝ գյուղացիական տնտեսությունների բերքի մթերումն ու սպառումը եւ մշակող արդյունաբերության զարգացումը։ Եթե աջակցում ենք, որ ապրանքը դառնա պահածո կամ չիր, տնտեսվարողները կարողանում են այն ավելի լավ գնով ձեռք բերել, փոխհատուցում ստանալ, նվազեցնել ինքնարժեքը եւ տեղական ու արտաքին շուկաներին ավելի մրցունակ պատրաստի արտադրանք առաջարկել»,- կառավարության նիստին ասել է էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։ Tweet Դիտում՝ 646