Քննարկվել է Երեւանում Metro AG-ի ներկայացուցչության բացման հեռանկարը

24.10.2016 | 15:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այս օրերին Երեւանում է մանրամեծածախ առեւտրով զբաղվող Metro AG ընկերության արտաքին կորպորատիվ քաղաքականության գծով փոխնախագահ, ընկերության մոսկովյան ներկայացուցչության ղեկավար Ալեքսեյ Գրիգորեւը:

Այսօր Ալեքսեյ Գրիգորեւին ընդունել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը եւ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

Կարեն Կարապետյանը կարեւորել է Metro AG-ի եւ հայաստանյան արտահանման ուղղվածություն ունեցող ձեռնարկությունների միջեւ համագործակցության հետագա զարգացումը: Կարեն Կարապետյանը հույս է հայտնել, որ Metro AG-ն կկարողանա Հայաստանի արտադրողների թվում գտնել վստահելի գործընկերներ՝ երկարաժամկետ փոխգործակցության հեռանկարով:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ առկա են հայկական գյուղմթերքների, վերամշակված արտադրանքի արտահանման ծավալների ընդլայնման հնարավորություններ ոչ միայն եվրասիական, այլ նաեւ այլ շուկաներ:     

Ալեքսեյ Գրիգորեւն ընդգծել է, որ իրենք հետաքրքրված են հայ գործընկերների հետ կապերի զարգացմամբ եւ դրա համար տեսնում է լավ հնարավորություններ: METRO AG-ի փոխնախագահը վստահություն է հայտնել, որ ակտիվ քննարկումների արդյունքում կկարողանան գտնել փոխգործակցության եզրեր:  

Քննարկվել է նաեւ Հայաստանում Metro AG ընկերության ներկայացուցչության ստեղծման հնարավորությունը:

Սուրեն Կարայանի հետ հանդիպմանը Ալեքսեյ Գրիգորեւը տեղեկացրել է, որ ընկերության ներկայացուցիչներն օրերս Երեւանում եւ մարզերում հանդիպումներ են ունեցել մի շարք արտադրողների հետ եւ արդեն իսկ նախանշում են համագործակցության բնագավառները:

Գերմանական Metro AG ընկերությունների խումբը տնօրինում է Եվրոպայում մեծությամբ երրորդ, իսկ աշխարհում՝ չորրորդ առեւտրային ցանցը:

Խումբը ձեւավորվել է 1996թ. Metro Cash & Carry, Kaufhof Holding AG եւ Asko Deutsche Kaufhaus AG ընկերությունների միաձուլման արդյունքում:

Դիտում՝ 3536
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai