Արթուր Ջավադյանը կմասնակցի ԱՄՀ եւ ՀԲ հանդիպումներին

03.06.2016 | 11:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հունիսի 3-5-ը կմասնակցի Կիեւում կազմակերպվող Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) եւ Համաշխարհային բանկի (ՀԲ) Հոլանդիայի/Բելգիայի ենթախմբի երկրների հանդիպմանը:

Ինչպես հայտնել են ԿԲ-ից, հանդիպման ընթացքում կքննարկվեն «Դրամավարկային քաղաքականությունը ժամանակակից տնտեսական ու ֆինանսական աշխարհում», «Միգրացիա, տեղահանված անձինք՝ տնտեսական հետեւանքները», «Հիմնական ապրանքների գներ՝ շարժիչ ուժեր եւ միտումներ» թեմաները:

Միջոցառման շրջանակում Արթուր Ջավադյանը կհանդիպի ԱՄՀ Հոլանդիայի/Բելգիայի ենթախմբի երկրների մասով գործադիր տնօրեն Մեննո Սնելի հետ, ինչպես նաեւ ենթախմբի երկրների Կենտրոնական բանկերի ղեկավարների հետ:
 
 

Դիտում՝ 3139
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW