Չինաստանը դարձել է ՎԶԵԲ անդամ

15.12.2015 | 14:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կառավարիչների խորհուրդը հաստատել է Չինաստանի՝ բանկին անդամակցելու հայտը:

Այս մասին հաղորդում է ՎԶԵԲ պաշտոնական կայքը:

ՎԶԵԲ նախագահ Սումա Չակրաբարտիի խոսքով՝ Չինաստանի անդամակցումը բանկին կնպաստի չինական ներդրումների ավելացմանն այն շրջաններում, որտեղ աշխատում է ՎԶԵԲ-ը:

Չինաստանը դարձել է ՎԶԵԲ 65-րդ անդամը: Բացի այդ, բանկի կապիտալում իրենց մասնաբաժինն ունեն Եվրամիությունն ու Եվրոպական ներդրումային բանկը:

Չինաստանում կարծում են, որ այս քայլով կամրապնդվեն Եվրոպայի հետ սերտացող կապերը, եւ կստեղծվեն նոր ուղիներ, որոնք թույլ կտան Չինաստանին ֆինանսավորել ենթակառուցվածքային խոշոր նախագծեր, մասնավորապես՝ ծավալուն «Նոր մետաքսի ճանապարհ»-ի շրջանակում:

Դիտում՝ 12090

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW