Չինաստանը ՎԶԵԲ-ին մասնակցության հայտ է ներկայացրել

26.10.2015 | 12:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Չինաստանը պաշտոնական հայտ է ներկայացրել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) մասնակից դառնալու համար:

Չինաստանում կարծում են, որ այս քայլով կամրապնդվեն Եվրոպայի հետ սերտացող կապերը, եւ կստեղծվեն նոր ուղիներ, որոնք թույլ կտան Չինաստանին ֆինանսավորել ենթակառուցվածքային խոշոր նախագծեր, մասնավորապես՝ ծավալուն «Նոր մետաքսի ճանապարհ»-ի շրջանակում:

Ինչպես հայտնում է Кommersant.ru-ն, վկայակոչելով Financial Times-ը, ՎԶԵԲ-ը հաստատել է Չինաստանից պաշտոնական հայտի ստացման փաստը: ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների խոսքով, որոնց վկայակոչում է թերթը, դիմումը կներկայացվի բանկի բաժնետերերի՝ 64 պետությունների, ԵՄ-ի եւ Եվրոպական ներդրումային բանկի քննարկմանը:

«Այդ գործընթացը դեռ սկզբնական փուլում է: Մենք իսկապես ձգտում ենք ներգրավել չինական ներդրումները»,- հավելել է աղբյուրը:

Դիտում՝ 11782
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW