Job.banks.am
Նախագծի մասին
Օգտագործման կանոնները
Կապ
Գովազդ
Չորեքշաբթի, Սեպտեմբեր 11
1 առաջարկ
2 առաջարկ
12 առաջարկ
11 առաջարկ
Թարմացված է 22.11.2023
«Գազել Ֆինանս»-ը գրանցվել եւ լիցենզավորվել է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից 2018թ. հուլիսի 20-ին (ՀՀ ԿԲ լիցենզիա N 47) որպես ունիվերսալ վարկային կազմակերպություն:«Գազել Ֆինանս»-ը միջազգային ներդրումային հիմնադրամ է, որը ՀՀ-ում իր գործունեությունն իրականացնում է «Գազել Ֆինանս» ՈՒՎԿ ՍՊԸ-ի միջոցով։ Ընկերության ներդրումային ֆոնդը ֆինանսավորվում է ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հեղինակավոր միջազգային ինստիտուցիոնալ ներդրողների կողմից՝ DFC, FMO, DGGF.«Գազել Ֆինանս» ՈՒՎԿ-ն տրամադրում է անհատականացված ֆինանսական լուծումներ արագ աճող փոքր եւ միջին ձեռնարկություններին, որոնք կապիտալի կարիք ունեն՝ ստեղծելու պայմաններ հնարավորինս կարճ ժամանակահատվածում հասույթի նոր մակարդակի դուրս գալու եւ առկա աճի ներուժը լիարժեք օգտագործելու համար։ «Գազել Ֆինանս»-ը սովորաբար ներդնում է 200,000-ից մինչեւ 3մլն ԱՄՆ դոլար մեկ ընկերությունում։ Տրամադրվող վարկերի առանձնահատկություններն են՝- մարումների ժամանակացույցի կառուցումը՝ հաճախորդի դրամական հոսքերի կանխատեսումների հիման վրա, մինչեւ 24 ամիս արտոնյալ ժամանակահատված տրամադրելու հնարավորություն,- բանկային ֆինանսավորման հետ համեմատած՝ գրավի մասով ավելի մեղմ պահանջներ,- ֆիքսված տոկոսադրույք։Ընկերությունը տրամադրում է նաև բաժնեմասնակցային ներդրումներ, որպես կանոն, մինչեւ 49% մասնակցությամբ։ Հետգնումը, որպես կանոն, նախատեսվում է երրորդից հինգերորդ տարիների ընթացքում։ Որպեսզի հնարավոր լինի ապահովել շահույթի առավելագույն մակարդակ, Գազել Ֆինանսը նաեւ ապահովում է շարունակական ռազմավարական աջակցություն իր հնարավորությունների սահմաններում, մասնավորապես «տեխնիկական աջակցության ֆինանսավորման» միջոցով։ Տեխնիկական աջակցությունը հատուկ առանձնացված ֆինանսավորում է, որը տրամադրվում է որպես առանց տոկոս վարկ եւ կարող է ուղղվել արտադրական, շուկայավարման, ֆինանսական կառավարման, իրավական կառավարման եւ այլ կարողությունների զարգացմանը։«Գազել Ֆինանս» ՈՒՎԿ ՍՊԸ-ն տրամադրում է միայն բիզնես վարկեր իրավաբանական անձանց։
10.09.2024 | 12:16 Նորություններ
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով
06.09.2024 | 17:42 Նորություններ
Մի դրամի ուժը՝ «Մունք» տեխնոդպրոցին
03.09.2024 | 09:55 Ֆինտեխ
TBC Bank Uzbekistan-ը $25 միլիոն է ներգրավել թվային բանկինգի զարգացման համար
05.09.2024 | 09:31 Նորություններ
Գագիկ Գյուլբուդաղյանը նշանակվել է Baker Tilly-ի MEA տարածաշրջանի տնօրեն
06.12.2023 | 11:29 Հարցազրույցներ
Մարգարիտա Մնացականյան. «Աթենք»-ն իր հաջողությունը կապում է մարդկային կապիտալի հետ
27.08.2024 | 13:35 Հարցազրույցներ
Գեւորգ Ջանվելյան. Պապիկս 6 տարեկանում ինձ «անասնապահության գծով տնօրեն» էր նշանակել
15.08.2024 | 17:54 Նորություններ
IDBank-ը նոր մասնաճյուղ է բացել Հրազդան քաղաքում
19.07.2024 | 11:53 Հարցազրույցներ
Նարինե Երիցյան. «Աթենք»-ն աշխատում է մարդկանց շնորհիվ եւ մարդկանց համար
14.08.2024 | 13:16 Նորություններ
IDBank-ն ու Իդրամը՝ Հորիզոն ճամբարում․ Մի դրամի ուժը
09.08.2024 | 16:57 Նորություններ
IDBank-ը, Idram-ը եւ Impact Hub-ը մեկնարկում են SIA Armenia ինկուբացիոն ծրագիրը
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2024 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau