Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից

26.04.2024 | 12:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իդրամ #IDBank #Career City Fest
Career City Fest 2024-ին Իդրամն ու IDBank-ը կունենան իրենց տարբերվող ու նարնջագույն տաղավարները։ Կարիերայի քաղաքում այս տարի նույնպես ապրիլի 27-ին ու 28-ին հնարավորություն կա ծանոթանալու Իդրամի եւ IDBank-ի կորպորատիվ մշակույթին եւ թափուր հաստիքներին։

«Մեր տաղավարներում ոչ միայն կմասնակցեք տարբեր վիկտորինաների եւ կշահեք նվերներ, այլեւ հնարավորություն կունենաք շփվելու անմիջապես Մարդկային ռեսուրսների կառավարման աշխատակիցների ու ղեկավարների հետ, նրանց ուղղել հարցեր եւ ստանալ արժեքավոր խորհուրդներ Ձեր կարիերայի համար։

Ի դեպ, CCF-ի ընթացքում հնարավորություն կունենաք առավել մանրամասն ծանոթանալ IDBank-ի IDream ծրագրին եւ անգամ դիմելու առաջիկա IDream 11-ին մասնակցելու համար»,- ասված է հաղորդագրությունում:

Նշվում է, որ թե՛ Իդրամը, թե՛ IDBank-ը մեծապես կարեւորում են իրենց աշխատակիցների համար լիարժեք ու հարմարավետ աշխատանքային պայմանների ստեղծումը եւ առաջարկում արտոնությունների մի ամբողջ փաթեթ։

«Բացի այդ, մեզ համար անչափ կարեւոր է մեր աշխատակիցների մասնագիտական աճը, ու լինելով IDBank-ի կամ Իդրամի աշխատակից՝ Դուք կունենանք վերապատրաստման եւ մասնագիտական աճի մեծ հնարավորություններ։
Սպասում ենք Ձեզ մեր տաղավարներում, որ միասին բացահայտենք մասնագիտական նոր հնարավորություններով լի աշխարհը»,- ասված է հաղորդագրությունում:

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 5906
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai