«Ֆինտեխներին վարկավորող ֆինտեխը» ներգրավել է $108 մլն

04.04.2024 | 15:12 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Scayl
Scayl պարտքային ֆինանսավորման հարթակը ներգրավել է $108 միլիոն՝ այլ եվրոպական ֆինտեխ վարկատուներին վարկեր տրամադրելու նպատակով:

Իրեն «Ֆինտեխներին վարկավորող ֆինտեխ» որակող Scayl-ը հայտնել է, որ օգնում է հաճախորդներին ֆինանսավորել իրենց վարկային պորտֆելները ավելի արագ եւ ճկուն կերպով, քան բանկերը կամ վարկային ֆոնդերը:

«Երբ ես աշխատում էի որպես պարտքի ներդրող, տեսնում էի բազմաթիվ թաքնված վճարներ եւ պարտքի վերակազմավորման բանակցություններ, որոնք կարող էին տեւել 6-ից 12 ամիս: Այդ գործընթացը այնքան էլ բարեկամական չէր, սակայն այն դեռ մնում է շուկայական ստանդարտ», - ասել է Scayl-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Մեջիթ Յալմազը:

Scayl-ը տեղեկացնում է, որ հարթակը ֆինտեխ վարկատուներին անխափան ինտեգրման հնարավորություն է ապահովում:

«Միայն Եվրոպայում ֆինանսավորման ճեղքվածքը կազմում է 400 միլիարդ եվրո: Աջակցելով ֆինտեխ ընկերություններին եւ օգնելով նրանց լրացնել այս բացը, մենք ակնկալում ենք նպաստել բազմաթիվ ապագա «միաեղջյուրների» աճին»,- հավելել է Յալմազը:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 11327

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW