Idplus-ի բոնուսներն այսուհետ հնարավոր է օգտագործել անմիջապես Idram&IDBank հավելվածում։ «Եթե բոնուսները նախկինում երեւում էին միայն idplus-ում, ապա այժմ տեսանելի են անմիջապես Idram&IDBank հավելվածում: Դրանք ծախսելու նպատակով անհրաժեշտ է պարզապես վճարման պահին նշել՝ արդյո՞ք ցանկանում եք օգտագործել տվյալ վաճառակետից ստացված Ձեր բոնուսները որպես վճարման աղբյուր։Սքանավորում եք QR-կոդը եւ վճարելիս նշում օգտագործել Ձեր հաշիվների, դրամապանակի կամ քարտերի վրա առկա գումարը, վճարել կուտակված բոնուսային միավորներից, կամ կատարել կոմբո-վճարում՝ միավորելով Ձեր գումարն ու բոնուսային միավորները։Կոմբո-վճարումներ կատարելը հատկապես հարմարավետ է այն դեպքերում, երբ բոնուսները չեն բավականացնում, եւ ցանկանում եք գումար ավելացնել Ձեր հաշվից կամ դրամապանակից, կամ հակառակը, երբ չի բավականացնում հաշվի վրա առկա գումարը, եւ որոշում եք պակասող մասը լրացնել բոնուսներով»,- ասվում է Idram-ի հաղորդագրությունում:Նշվում է, որ բացի բոնուսներից, հավելվածում երեւալու են նաեւ Ձեր նվեր-քարտերը, ինչը նշանակում է, որ դրանք նույնպես կարելի է օգտագործել որպես վճարման աղբյուր։ Idram&IDBank հավելվածի թարմացումն App Store-ից կամ Google Play-ից վայրկյանների ընթացքում արդեն հասանելի է բոլորի համար։ Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 10836