Revolut-ը նախատեսում է դրամայնացնել հաճախորդների տվյալները

23.04.2024 | 10:54 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Revolut
Revolut-ն հաճախորդների տվյալները դրամայնացնելու ծրագրեր ունի՝ դրանք գովազդային գործընկերներին տրամադրելու միջոցով:

«Մենք կարող ենք լինել մի վայր, որտեղ ունենք լսարան եւ տվյալներ այդ լսարանի մասին եւ դրամայնացնել դրանք», - ասել է Revolut-ի աճի ղեկավար Անտուան Լը Նելը Financial Times-ի հետ զրույցում:

«Մենք գիտենք, թե ինչ գործողություններ են օգտատերերը իրականացնում հավելվածում, գիտենք նրանց որոշ հետաքրքրությունների մասին, քանի որ նրանք սեղմել են այս կամ այն կոճակը: Մենք ցանկանում ենք դառնալ ձեր առօրյա կյանքի մի մասը. դուք ստուգում եք ձեր Instagram-ը, ձեր էլեկտրոնային փոստը եւ ձեր Revolut-ը»,- ավելացրել է Լը Նելը:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 13566

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW