Ամիօ բանկը հատուկ առաջարկով է մասնակցում Լիզինգ էքսպոյին

12.04.2024 | 18:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամիօ բանկ #Լիզինգ էքսպո
Ամիօ բանկը դինամիկ մուտք է գործում լիզինգային շուկա: Ապրիլի 12-ից 14-ն իր հյուրընկալ տաղավարով բանկը մասնակցում է «Լիզինգ Էքսպո 2024» մասշտաբային եռօրյա ցուցահանդեսին:

Մերիդիան ցուցահանդեսային համալիրում Ամիօ բանկը ներկայանում է հատուկ, շահավետ առաջարկով: Այս երեք օրվա ընթացքում Ամիօի տաղավարում հնարավոր կլինի ձեւակերպել լիզինգային պայմանագիր առանց միջնորդավճարի՝ նվեր ստանալով լիզինգի առարկայի առաջին տարվա ապահովագրությունը:

Ցուցահանդեսի ընթացքում Ամիօի մասնագետները կներկայացնեն Ամիօ Լիզինգի առարկաները, պայմանները, միասին կկատարվի խելացի ընտրություն Ձեր բիզնեսի համար:

«Ամիօն առաջարկում է ավելի մրցունակ փաթեթներ, քանի որ շուկայում այս ֆինանսական գործիքի պահանջարկը զգալի աճել է, ինչին հատկապես նպաստում է լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման պետական ծրագիրը»,- ասված է բանկի հաղորդագրությունում:
 
Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 14823

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW