Բանկային ապահովագրությունը կլինի «ԻՆԳՈ»-ի առաջնահերթ ուղղություններից մեկը

11.04.2024 | 10:46 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Ինգո Արմենիա»
«Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ն ներկայացնում է իր նոր ապրանքային նշանը՝ «ԻՆԳՈ»-ն, մեկնարկելով ընկերության ռազմավարական զարգացման նոր փուլը:

Ընկերության հաղորդագրության մեջ ասված է, որ «ԻՆԳՈ»-ի զարգացման առաջնահերթ ուղղություններից է բանկային ապահովագրությունը (bancassurance):

«Ընկերության կողմից մշակված նորարարական բանկային ապահովագրական պրոդուկտները թույլ են տալիս հաճախորդներին ստանալ պաշտպանություն վարկային, գործառնական և այլ ռիսկերից, որոնք առնչվում են բանկային պրոդուկտների հետ:

Ընկերությունը արմատական փոփոխություններ է իրականացրել հաճախորդների սպասարկման որակի բարելավման և հատուցումների ստացման գործընթացի պարզեցման ուղղությամբ՝ յուրաքանչյուր հաճախորդին ապահովելով պարզ և հասանելի ապահովագրական ծառայություններով», - ասված է հաղորդագրության մեջ:

Նոր գործադիր տնօրեն Ռաֆիկ Սուվարյանը միացել է ընկերությանը 2023 թվականի նոյեմբերին:

«Մենք ձգտում ենք ստեղծել նոր շուկա և նոր ապահովագրական մշակույթ, որտեղ յուրաքանչյուր մարդ իրեն վստահ և պաշտպանված է զգում։ Մեր նպատակն է փոխել ապահովագրության ընկալումը` դարձնելով այն պարզ, հուսալի և հասանելի բոլորի համար»,- ասել է Ռաֆիկ Սուվարյանը:
Դիտում՝ 20867
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW