Mastercard Armenia-ի նոր ներկայացուցիչ է նշանակվել Արսենյա Էլչյանը

01.04.2024 | 17:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#Mastercard Armenia #Արսենյա Էլչյան
Հայաստանի ֆինանսական ոլորտում իր ներկայությունն ամրապնդելուն ուղղված ռազմավարական քայլով Mastercard Armenia-ի նոր ներկայացուցիչ է նշանակվել Արսենյա Էլչյանը:

Mastercard Armenia-ից հայտնել են, որ ունենալով բանկային գործունեության լայնածավալ փորձ եւ քարտային պրոդուկտների զարգացման հաստատուն փորձառություն՝ Արսենյա Էլչյանի նշանակումը կարեւոր իրադարձություն է ինչպես ընկերության, այնպես էլ ոլորտի համար:

«Արսենյա Էլչյանն այժմ ստանձնում է Mastercard Armenia-ում երկրի ներկայացուցչի դերը՝ ղեկավարելու է ընկերության ռազմավարական նպատակները եւ խթանելու համագործակցությունը հայկական շուկայում հիմնական շահագրգիռ կողմերի հետ: Իր նոր պաշտոնում նա կգլխավորի Հայաստանում Mastercard-ի գործունեությունը ընդլայնելուն ուղղված նախաձեռնությունները՝ հատուկ շեշտը դնելով թվային վճարային լուծումների ընդունման խթանման եւ հաճախորդների ընդհանուր փորձի բարելավման վրա: Օգտվելով պրոդուկտի կառավարման ոլորտում իր փորձից՝ Էլչյանը առանցքային դեր կխաղա ընկերության քարտային պրոդուկտների ռազմավարության ձեւավորման գործում՝ ապահովելով շուկայական դինամիկայի եւ սպառողների նախասիրությունների հետ համապատասխանությունը:

Նրան հանձնարարվելու է ամուր հարաբերություններ հաստատել ֆինանսական հաստատությունների, առեւտրականների եւ պետական կառույցների հետ՝ նպատակ ունենալով խթանել փոխադարձ աճն ու նորարարությունը վճարային էկոհամակարգում»,- ասված է Mastercard Armenia-ի հաղորդագրությունում:

«Ոգեւորված եմ Mastercard Armenia-ին միանալու եւ տարածաշրջանում թվային վճարումների եւ ֆինանսական ընդգրկման զարգացման առաքելության համար: Անհամբեր սպասում եմ մեր գործընկերների եւ շահագրգիռ կողմերի հետ սերտ համագործակցությանը՝ խթանելու նորարարությունը եւ արժեք ստեղծելու մեր հաճախորդների համար»,- ասել է Արսենյա Էլչյանը:

Վրաստանում եւ Հայաստանում Mastercard-ի փոխնախագահ Դավիթ Զգուդաձեն նշել է. «Ֆինանսական ծառայությունների ոլորտում աննախադեպ վերափոխումների ժամանակն է՝ ունենալով թվայնացումը եւ նորարարությունը ռազմավարական օրակարգերում որպես առաջնահերթություն։

Մենք միանգամայն վստահ ենք, որ մեր երկրի նոր ներկայացուցչի հետ կամրապնդենք մեր դիրքը՝ որպես վճարային լուծումների առաջատար ներկայացուցիչ Հայաստանում՝ խթանելով կայուն աճը եւ շոշափելի օգուտներ բերելով սպառողներին, բիզնեսներին եւ, ընդհանուր առմամբ, տնտեսությանը: Շուկայի բարդ ոլորաններում կողմնորոշվելու եւ նշանակալից փոփոխությունների մղելու Արսենյայի ապացուցված կարողությունը նրան դիրքավորում է որպես Mastercard Armenia-ի շարունակական հաջողության եւ աճի կատալիզատոր»։

«Արդեն մի քանի տարի շուկայում ներկայացված լինելուց հետո Mastercard Armenia-ն ստեղծեց տեղական գրասենյակը եւ ունի Ներկայացուցչություն, որը ռազմավարական ներդրում է առաջնորդության եւ նորարարության մեջ, ինչը ընդգծում է ընկերության հանձնառությունը դրական փոփոխություններ մղելու եւ Հայաստանում վճարումների ապագան ձեւավորելու համար»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 15546
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW