2024թ․-ի ապրիլի 1-ից սկսած IDBank-ի այն հաճախորդները, որոնք ամրագրումներ կկատարեն GetTransfer առցանց հարթակում եւ բջջային հավելվածում ու կվճարեն IDBank-ի քարտերով, կստանան բացառիկ քեշբեքեր։Քեշբեքի չափը կախված է IDBank-ի Ձեր քարտից, մասնավորապես՝• 5% քեշբեք կստանաք IDBank-ի Mastercard Standard, Mastercard Gold, Visa Idram Rocket, Visa Digital, Visa Gold քարտերով վճարումների դեպքում,• 9% քեշբեք կստանաք IDBank-ի Visa Business, Visa Business Platinum, Visa Platinum, Visa Signature, Visa Infinite քարտերով վճարումների դեպքում,• 10% քեշբեք կարող եք ստանալ, եթե GetTransfer-ում վճարումները կատարեք IDBank-ի Travel, Visa Infinite Special Edition քարտերով։Բանկից հայտնել են, որ GetTransfer-ի միջոցով կարելի է հաշված րոպեների ընթացքում նախքան ուղեւորությունն ամրագրել նախընտրելի մեքենան, ընտրել տեղափոխման վայրը, ժամը, պատվիրել ուղեւորության համար անհրաժեշտ հավելյալ ծառայություններ՝ ցանկացած կարիքի համար։Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում եւ վճարվում է հաջորդ ամսվա մինչեւ 7-րդ աշխատանքային օրը։«Եթե բանկի քարտապան եք, ապա ավտոմատ կերպով մասնակցում եք արշավին եւ լրացուցիչ որեւէ գործողություն չի պահանջվում։ Իսկ եթե դեռ չեք հանդիսանում IDBank-ի քարտապան, ապա Ձեր նախընտրած քարտը կարող եք ձեռք բերել Idram&IDBank հավելվածի միջոցով՝ առանց տնից դուրս գալու, վայրկյանների ընթացքում, կամ էլ IDBank-ի պաշտոնական կայքի միջոցով։Վստահ ենք, որ արշավի շնորհիվ կկարողանաք խնայել ժամանակ եւ գումար, ինչպես նաեւ Ձեր ճամփորդության համար անհրաժեշտ ամրագրումները կատարել անխափան՝ անվտանգ ու շահավետ կերպով»,- ասված է հաղորդագրությունում:Արշավը գործում է մինչեւ 2024թ․-ի դեկտեմբերի 31-ը։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 10796