Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ընդունել է Visa միջազգային վճարահաշվարկային կազմակերպության՝ Կենտրոնական Եվրոպայի, Միջին Արեւելքի եւ Աֆրիկայի տարածաշրջանային տնօրեն Թարիք Մահմուդի գլխավորած պատվիրակությանը: Փոխվարչապետի գրասենյակից հայտնել են, որ հանդիպմանը քննարկվել են Visa կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը եւ մտքեր փոխանակել Հայաստանում հնարավոր նոր համագործակցության ուղղությունների վերաբերյալ:Թարիք Մահմուդը գոհունակությամբ է խոսել Հայաստանի բանկային համակարգի, ինչպես նաեւ Կառավարության կողմից անկանխիկ շրջանառությունը խթանող քաղաքականության մասին:Փոխվարչապետը կանխիկ շրջանառության կրճատման տեսանկյունից ընդգծել է POS (վճարային) տերմինալների միջոցով անկանխիկ վճարումներից գանձվող միջնորդավճարների նվազեցման կարեւորությունը եւ հորդորել քննարկել գործընկեր բանկերի հետ այդ միջնորդավճարների նվազեցման սցենարներ։ Tweet Դիտում՝ 562