Anthropic ընկերությունը (Claude-ի մշակողը) ռիթեյլերների համար ներկայացրել է լուծում, որը թույլ է տալիս չաթ-բոտի հիման վրա սեփական առեւտրային ԱԲ գործակալներ ստեղծել: Կոմերցիոն գործակալները կարող են աջակցություն ցուցաբերել ինչպես սպառողներին, այնպես էլ վաճառողներին եւ ներդրվելու են Visa-ի, Mastercard-ի եւ Accenture-ի հետ համագործակցությամբ, հաղորդում է Finextra-ն:«ԱԲ-ն հիմնովին փոխում է առեւտուրը, սակայն յուրաքանչյուր գործարքի առանցքում պետք է մնա վստահությունը: Վաճառողները մեզ ասում են, որ ցանկանում են ավելի շատ վերահսկողություն ունենալ այն հարցում, թե ինչպես է ԱԲ-ն հարաբերվում իրենց հաճախորդների հետ», - նշել է Visa-ի ապրանքների եւ ռազմավարության գծով տնօրեն Ջեք Ֆորեսթելը:Գնումների գործակալը կարող է փնտրել օգտատիրոջն անհրաժեշտ ապրանքները, հիշել հաճախորդների նախասիրությունները, ձեւավորել գնումների զամբյուղը եւ պատասխանել հարցերին:Վաճառողի գործակալը աջակցություն է ցուցաբերելու խանութին. առաջարկելու է գնագոյացման փոփոխություններ եւ ակցիաներ, հետեւելու է ապրանքային մնացորդներին, վերլուծելու է վաճառքի ցուցանիշները:«Մեր վերջին հետազոտությունը ցույց է տվել, որ մարդկանց 85%-ը բաց է ԱԲ-ի գործակալի հետ համագործակցության համար, իսկ չորսից երեքը գնում կատարելը ավելի մեծ հավանականությամբ կվստահի անձնական ԱԲ գործակալին, քան լավագույն ընկերոջը», - ընդգծել է Accenture-ի սպառողական ապրանքների, մանրածախ առեւտրի եւ զբոսաշրջության ուղղության գլոբալ ղեկավար Քեթ Գրեմլինգը:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 204