Ամիօ ժամանակաշրջան. ստորագրվել է հուշագիր Երեւանի պետական համալսարանի հետ

12.06.2024 | 15:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամիօ բանկ #ԵՊՀ
Ամիօ բանկը, կարեւորելով կրթության դերը հասարակության շրջանում, ստորագրել է փոխըմբռնման հուշագիր Երեւանի պետական համալսարանի հետ:

Բանկից հայտնել են, որ հուշագիրը ստորագրվել է «Ամիօ ժամանակաշրջան» բարեգործական ծրագրի շրջանակում: Ծրագրին կմասնակցեն համալսարանի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները՝ ստանալով ուսման մեկ տարվա վարձավճարի ֆինանսավորման հնարավորություն բանկի կողմից, ինչպես նաեւ հետագայում բանկում աշխատելու հնարավորություն:

«Կորպորատիվ բարեգործության յուրահատուկ այս օրինակով Ամիօ բանկն աջակցում է բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին՝ այդ կերպ ներդրում կատարելով ապագայի մեջ»,- ասված է հաղորդագրությունում:

«Ամիօ ժամանակաշրջան» բարեգործական ծրագրին մասնակցելու եւ մանրամասներին ծանոթանալու համար այցելել այստեղ:
 
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 11789

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW