Ամիօ բանկը եւ Հայ-Ռուսական համալսարանը հուշագիր են ստորագրել

07.06.2024 | 14:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամիօ բանկ #«Ամիօ ժամանակաշրջան»
«Ամիօ ժամանակաշրջան» բարեգործական ծրագրի շրջանակում համագործակցության հուշագիր են ստորագրել Ամիօ բանկը եւ Հայ-Ռուսական համալսարանը:

Բանկից հայտնել են, որ հուշագրի շրջանակում համալսարանի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները կմասնակցեն Ամիօ ժամանակաշրջան բարեգործական ծրագրին՝ ստանալով ուսման մեկ տարվա վարձավճարի ֆինանսավորման հնարավորություն բանկի կողմից, ինչպես նաեւ հետագայում բանկում աշխատելու հնարավորություն:

«Ամիօ ժամանակաշրջան ծրագիրը ներդրում է կայուն եւ ապահով ապագայի մեջ, քանի որ կրթությունն առանցքային դեր ունի ապագայի ձեւավորման գործում»,- ասված է բանկի հաղորդագրությունում:

«Ամիօ ժամանակաշրջան» բարեգործական ծրագրին մասնակցելու եւ մանրամասներին ծանոթանալու համար այցելել այստեղ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 9001
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW