Թուրքական Colendi ֆինտեխը միջոցներ է ներգրավել է թվային բանկ ստեղծելու համար

24.05.2024 | 12:02 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Colendi
Թուրքական Colendi ֆինտեխ ստարտափը ներդրողներից ներրավել է $65 միլիոն։

Colendi-ն, որը հայտնի է նորարարական թվային բանկային եւ ֆինանսական ծառայություններով, Թուրքիայի բանկային կարգավորող մարմնի կողմից ստացել է  թվային բանկ ստեղծելու թույլտվությունը:

«Հավաքած միջոցները կօգտագործվեն Colendi Bank-ի ստեղծման համար», - ասել է Colendi-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Բյուլենտ Թեքմենը:

Ստամբուլում գտնվող ընկերությունը, որը 2024 թվականի մարտին հայտարարել է ֆինանսավորման նոր փուլի մասին, նպատակ ունի մինչեւ տարեվերջ ներգրավել  ավելի քան $150 միլիոն։ Թեքմենն ակնկալում է, որ փուլի փակումից հետո Colendi-ի գնահատումը կհասնի $1 միլիարդի:

Թուրքիայում 17 միլիոն բաժանորդ ունենալով՝ Colendi-ն նախատեսում է ընդլայնվել դեպի մեծ բնակչություն ունեցող զարգացող շուկաներ, մասնավորապես՝ Պակիստան եւ Ինդոնեզիա:

Ընկերությունը նախատեսում է կրկնակի լիստինգ անցկացնել Ստամբուլում եւ Լոնդոնում եւ IPO-ի դուրս գալ 2026 թվականին։

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 10422
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW