3․913․063 դրամ է կուտակվել ապրիլ ամսվա ընթացքում Իդրամի եւ IDBank-ի հարթակներում կատարված վճարումների դիմաց։ Մի դրամի ուժը նախաձեռնությունը գումարը հատկացրել է 4090 հիմնադրամին՝ քառօրյա եւ 44-օրյա պատերազմների մասնակից շուրջ հարյուր ուսանողի կրթավճարների տրամադրման համար։«4090» հիմնադրամի հետ սա «Մի դրամի ուժի» երկրորդ համագործակցությունն է: Բացի հիմնադրամին աջակցությունից՝ Իդրամն ու IDBank-ը հավաքված գումարի մի մասը՝ 1,000,000 դրամը 40.000-ական դրամի չափով, idplus նվեր-քարտերի տեսքով հատկացրել են հիմնադրամի 25 շահառուի՝ մասնագիտական գրականության եւ այլ անհրաժեշտ գնումների համար։ Աջակցությունը տրամադրվել է 2023-2024 ուստարվա շրջանավարտներին եւ ամենաակտիվ ուսանողներին։ Իդրամի եւ IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանի խոսքով՝ Ընկերությունների կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականության միջով կարմիր թելի պես են անցնում գիտակրթական նախաձեռնություններին ուղղված ծրագրերը․ «Ինչ վերաբերում է «4090» հիմնադրամի հետ համագործակցությանը, ապա պիտի նշեմ, որ բացի հիմնական նպատակից՝ խրախուսել գիտելիքն ու կրթությունը, այն ունի եւս մեկ չափազանց կարեւոր կողմ․ մեզ շատ մեծ ոգեւորություն է փոխանցում միտքը, որ կարողանում ենք ոգեւորություն ու կյանքի հանդեպ լավատեսություն հաղորդել պատերազմի միջով անցած մեր տղաներին»։4090 հիմնադրամի գործադիր տնօրեն Իրինա Փահլեւանյանն ասել է, որ այս աջակցությունը չափազանց կարեւոր է իրենց համար.«Ներկա փուլում մենք նոր հայտեր պիտի ընդունենք 2024-2025 ուստարվա ուսանողների համար, եւ ծրագիրը մեզ հնարավորություն է տալիս նոր շահառուներ ընդգրկել, իսկ Idplus քարտերը լավ հնարավորություն են՝ խրախուսելու այս տարվա շրջանավարտներին։ Շատ ազդեցիկ է հենց «Մի դրամի ուժը» ինքնին, որովհետեւ թվում է՝ փոքր գումար է, բայց հավաքական առումով այն մեծ փոփոխություն է բերում»։«Մեզ հետ շատ հեշտ է բարի գործեր կատարել։ Պարզապես Ձեր բոլոր վճարումները կատարեք Idram&IDBank հավելվածով, ընկերությունների առցանց հարթակներով ու տերմինալներով, եւ Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց Իդրամը եւ IDBank-ը «Մի դրամի ուժին» կփոխանցեն այդքան կարեւոր մեկ դրամները»,- ասված է հաղորդագրությունում:Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 8961