6 ամսով կարգելվի մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների արտահանումը Հայաստանից

14.06.2024 | 14:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#գյուղատնտեսական արտադրատեսակ #արտահանում
Կառավարությունն ընդունել է «Հայաստանից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշում:

Ըստ այդմ, 6 ամսով արգելվել է մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների, այդ թվում՝ ցորենի, մեսլինի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի, արեւածաղկի սերմի, արեւածաղկի ձեթի արտահանումը:

Նշվում է, որ որոշումը կապահովի ՀՀ պարենային անվտանգության եւ տնտեսության կայունացմանը։

Հիմնավորման համաձայն՝ նշված ապրանքների մասով ներքին արտադրությունը չի բավարարում ՀՀ շուկայի պահանջարկը, ինչն ապահովվում է հիմնականում ներմուծման ծավալների հաշվին։
Դիտում՝ 2770

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW