Յունիբանկը 2023 թվականի վերջին գործարկել է նոր ուղղություն՝ բրոքերային ծառայությունների մատուցում: Unibank Invest հարթակի միջոցով բանկն իր հաճախորդներին հնարավորություն է տալիս ներդրումներ կատարել կապիտալի գլոբալ շուկաներում:Banks.am-ի հետ զրույցում Յունիբանկի Վարչության նախագահի առաջին տեղակալ Արարատ Ղուկասյանը պատմել է նոր ծառայության մասին:- Պարոն Ղուկասյան, անցած տարվա վերջին Յունիբանկը գործարկեց նոր՝ բրոքերային ծառայությունների մատուցման ուղղությունը: Ինչո՞վ էր պայմանավորված այս որոշումը:- Unibank Invest բրոքերային ծառայությունների գործարկմամբ մենք հնարավորություն ընձեռեցինք հաճախորդներին ներդրումներ կատարել աշխարհի խոշորագույն ֆոնդային բորսաներում:ՀՀ տնտեսության մյուս ճյուղերի նման բանկային համակարգն անցել է զարգացման այն փուլը, երբ հաճախորդների ակնկալիքները շատ ավելի համեստ էին, իսկ դասական ավանդային գործիքների կամ, որպես օրինակ, անշարժ գույքի շուկայում ներդրումների եկամտաբերությունը բարձր էր: Այսօր ավանդային կամ պարտատոմսերի շուկան արդեն բավարար չեն որոշ հաճախորդների պահանջարկը բավարարելու համար: Հաճախորդները ցանկանում են ներդրումների նոր հնարավորություններ եւ ավելի բարձր եկամտաբերություն: Նկատելով այս միտումը, Յունիբանկում նախորդ տարի բրոքերային ծառայությունների ներդրման ուղղությամբ աշխատանքներ սկսեցինք: Այժմ մեր հաճախորդները կարող են ներդրումներ կատարել համաշխարհային բոլոր առաջադեմ բորսաներում:- Ո՞վ կարող է օգտվել բանկի առաջարկած բրոքերային ծառայություններից եւ ինչպիսի՞ն պետք է լինեն հաճախորդների քայլերի հաջորդականությունը:- Բրոքերային մեր ծառայությունից կարող են օգտվել եւ ձեւավորել ներդրումային պորտֆել բոլոր ցանկացողները, ովքեր ունեն ֆինանսական հնարավորություն եւ համապատասխան գիտելիքներ: Երբ խոսում ենք ֆինանսական հնարավորությունների մասին, ամենեւին նկատի չունեմ զգալի կարողություն ունեցող անհատներին, որովհետեւ մեր համակարգի միջոցով կարելի է ներդրումներ կատարել եւ ձեւավորել պորտֆել սկսած $1000-ից: Արարատ Ղուկասյանը Լուսանկարը՝ Mediamax Ուզում եմ ընդգծել նաեւ գիտելիքի կարեւորությունը, քանի որ այն ներդրումային գործունեության անկյունաքարն է: Այստեղ չի կարելի ինչ-որ գուշակումների կամ բախտի հույսին մեծ կարողություններ կուտակել: Պետք է հստակ հասկանալ՝ ի՞նչ է արժեթուղթը, ինչպե՞ս են ձեւավորվում արժեթղթի գնագոյացման գործոնները, ինչո՞վ են պայմանավորված տնտեսության տատանումները եւ ո՞ր ընկերություններն են առավել հեռանկարային: Բրոքերային ծառայությունը Հայաստանի համար նոր է եւ մեր հաճախորդներին օգնելու նպատակով մենք գործարկել ենք տելեգրամյան վերլուծական ալիք, որտեղ գրեթե ամենօրյա պարբերականությամբ տեղադրում ենք համաշխարհային տնտեսության միտումների մասին վերլուծական հոդվածներ, ինչպես նաեւ առավել խոստումնալից ընկերությունների մասին հեղինակային վերլուծություններ: Պիտի ընդգծեմ, որ այդ հոդվածները եւ վերլուծությունները հաճախորդներին համապատասխան գիտելիքներ եւ տեղեկատվություն տրամադրելու նպատակով են հրապարակվում, չունեն խորհրդատվական բնույթ, ի վերջո հաճախորդն ինքն է կայացնում ներդրում կատարելու որոշումը: Ինչ վերաբերում է ծառայությունից օգտվելու քայլերի հաջորդականությանը՝ ապա նշեմ, որ ներդրումներ սկսելու համար անհրաժեշտ է ընդամենը դիմել Յունիբանկ եւ առանց որեւիցե վճարի բացել բրոքերային հաշիվ:- Տեխնոլոգիական ի՞նչ լուծումներ եք առաջարկում Ձեր հաճախորդներին:- Բրոքերային ծառայությունը մատուցվում է Unibank Invest թվային հարթակի միջոցով, որը հասանելի է ինչպես անհատական համակարգչի, այնպես էլ բջջային հավելվածի միջոցով: Այն նախադեպը չունի ՀՀ բանկային համակարգում:Հարթակում յուրաքանչյուր հաճախորդի համար ստեղծվում է անձնական հաշիվ, որով նա իրավասություն է ստանում մտնել համակարգ եւ դառնալ միջազգային բորսայական առեւտրի լիարժեք մասնակից: Հարթակը շատ հեշտ է օգտագործման առումով, այն տալիս է ոչ միայն բորսայական առեւտրին մասնակցելու հնարավորություն, այլ նաեւ տեղեկատվություն առաջատար բորսաներում ցուցակված արժեթղթերի մասին: Արարատ Ղուկասյանը Լուսանկարը՝ Mediamax Բորսաների աշխատաժամերով պայմանավորված՝ մեր երկիրը բարենպաստ դիրքում է գտնվում: Աշխատանքային օրը մեզ մոտ ավարտվում է այն ժամանակ, երբ ամերիկյան հիմնական բորսաները բացվում են, այսինքն՝ երեկոյան, երբ հաճախորդն ունի ազատ ժամանակ՝ նորություններին հետեւելու եւ արժեթղթեր գնելու կամ վաճառելու որոշում կայացնելու համար: Իսկ աշխատանքային օրը սկսելուն պես արդեն ասիական շուկաներին հետեւելն է հարմար:- Ինչպիսի՞ ֆինանսական գործիքներում կարող են ներդրումներ կատարել հաճախորդները: Միաժամանակ՝ ի՞նչ միջնորդավճարներ են սահմանված բանկի կողմից:-Unibank Invest համակարգի միջոցով կարելի է ներդրումների իրականացնել աշխարհի ավելի քան 17 բորսաներում, այդ թվում՝ NYSE, NASDAQ, LSE, HKEX, Xetra: Հաճախորդի համար հասանելի են բաժնետոմսեր, պարտատոմսեր, ինչպես նաեւ ETF-ներ՝ խոշորագույն ֆոնդեր: Բնականաբար, որոշ արժեթղթերում կամ ֆոնդերում ներդրումների համար առկա է ներդրումային նվազագույն շեմ, բայց ինչպես արդեն նշեցի, նույնիսկ համեստ ֆինանսական միջոցների համար կարելի է գտնել համապատասխան ներդումային գործիք:Unibank Invest-ը երկու փաթեթ է առաջարկում: Առաջինը՝ FreeTrade-ը, նախատեսված է սկսնակների համար: Այս փաթեթը չունի տարեկան սպասարկման վճար: FreeTrade փաթեթով հաճախորդը մուտք է ունենում NASDAQ, NYSE, LSE, XETRA, Euronext բորսաներին, միեւնույն ժամանակ հնարավորություն է ստանում արտարժույթային (USD, EUR, GBP) գործարքներ կատարել: Կարող է գնել այս բորսաներում ցուցակված ցանկացած բաժնետոմս:Երկրորդը՝ ProTrade փաթեթն է, որը 50 հազար դրամ տարեկան սպասարկման վճար ունի: Սա նախատեսված է պրոֆեսիոնալ ներդրողների համար, որոնց նաեւ տրամադրվում է լծակ գործարքների իրականացման համար:Գործարքների մասով միջնորդավճարներին կարելի է ծանոթանալ unibankinvest.am կայքում, իսկ մեր աշխատակիցները միշտ պատրաստ են տրամադրել անհրաժեշտ աջակցությունը:- Ներդրումային յուրաքանչյուր գործունեության հիմքում ռիսկերի կառավարումն է: Այս համատեքստում՝ ի՞նչ եք առաջարկում Ձեր հաճախորդներին, այդ թվում՝ ներդրումային գրագիտությունը բարձրացնելու առումով: Ներդրումային ծառայություններից օգտվելիս՝ հաճախորդն առաջին հերթին պետք է հասկանա այն գործիքը, որտեղ պատրաստվում է ներդրում կատարել: Ինչպես նաեւ պետք է հիշել ներդրումների ոսկե կանոնը՝ դիվերսիֆիկացիան, կապիտալը բաշխելով տարբեր տեսակի եւ արժույթով արժեթղթերում: Սոցիալական ցանցերի մեր էջերում պարբերաբար ներկայացնում ենք վերլուծություններ եւ ներդրումային գաղափարներ, որոնք կարող են հետաքրքրել մեր պոտենցիալ հաճախորդներին: - Վերջին շրջանում Հայաստանում նկատելի ակտիվացել է բրոքերային ծառայությունների ոլորտը՝ պայմանավորված մասնագիտացած խաղացողների շուկա մուտք գործելով: Ինչպիսի՞ն են այս առումով Յունիբանկի մրցակցային առավելությունները:- Որպես մրցակցային առավելություն՝ կառանձնացնեմ հենց մեր համակարգը, այդ թվում՝ մոբայլ հավելվածը, որի միջոցով հաճախորդները կատարում են բորսայական առեւտուր: Մյուսը՝ սպասարկումը: Հաճախորդը ստանում է առավելագույն տեղեկատվությունը, այսինքն՝ նա ստիպված չէ ինքնուրույն փնտրել նորություններ, տեղեկատվական նյութեր, հետո կապվել բանկի հետ, գնանշում անել, որի ընթացքում օրեր կանցնեն եւ շուկան կփոխվի: Մեր հարթակում հաճախորդը կարող է անմիջապես ստանալ իրեն անհրաժեշտ բոլոր տեղեկությունները: Լուսանկարը՝ Mediamax Նշեմ նաեւ, որ ներդրում կատարելիս հաճախորդը չի կատարում դրամական փոխանցումների հետ կապված որեւէ վճար, որը եւս մեր մրցակցային առավելությունն է:- Պարոն Ղուկասյան, կարո՞ղ եք արդեն այսօր նախնական գնահատական տալ բանկի գործարկած բրոքերային ծառայության պահանջվածության մասին:- Unibank Invest-ի հաճախորդների թիվը եւ կառավարման տակ գտնվող ակտիվների ծավալն աճում է ամեն օր՝ կարճ ժամանակահատվածում հասնելով մի քանի միլիոն դոլարի: Սակայն, կարծում եմ, սա դեռ համեստ թիվ է եւ մենք տեսնելու ենք կտրուկ աճ մոտակա ամիսներին:Ֆինանսական մշակույթի առումով այս ծառայությունը նորարարություն է մեր քաղաքացիների համար: Այս պահին հիմնական անելիքը լայն հասարակությանը, բնակչությանը ներդրումային ծառայությունների առանձնահատկություններին եւ առավելություններին ծանոթացնելն է:Արփի ՋիլավյանԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի Tweet Դիտում՝ 25118