Վերաբացվել է Ամիօ Բանկի «Արմավիր» մասնաճյուղը

22.05.2024 | 16:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամիօ Բանկ #«Արմավիր» մասնաճյուղ
Արմավիր քաղաքի Հանրապետության 6 հասցեում վերաբացվել է Ամիօ Բանկի «Արմավիր» մասնաճյուղը:

«Այս ժամանակակից, հարմարավետ եւ տեխնիկապես հարուստ մասնաճյուղն ունի բոլոր անհրաժեշտ ռեսուրսները Արմավիրի եւ հարակից բնակավայրերի մեր հաճախորդներին բարձրորակ սպասարկում տրամադրելու համար»,- ասված է բանկի հաղորդագրությունում:

Նշվում է, որ մասնաճյուղն ունի նաեւ ինքնասպասարկման գոտի, որտեղ վճարային տերմինալի միջոցով հնարավոր է կատարել տարատեսակ գործարքներ:

Ամիօ Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 13089

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW