Alibaba-ի դուստր ընկերություն՝ Ant Group ֆինտեխ հսկան ստացել է թույլտվություն ավելացնելու սպառողական վարկավորման իր ստորաբաժանման կապիտալը։Ինչպես հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով CNBC-ն, այս տեղեկատվության ֆոնին հունվարի 4-ի առուվաճառքի արդյունքներով Alibaba-ի գնանշումներն աճել են 8,74%-ով, մեկ արժեթղթի գինը կազմել է $12,33։Ստորաբաժանման կապիտալը $1,16 միլիարդից կավելացվի մինչեւ $2,69 միլիարդ, իսկ գործարքի պայմանների համաձայն՝ Ant Group-ը կշարունակի տնօրինել կառույցի 50%-ը: Նոր ներդրողների կազմում կներառվի Հանչժոու քաղաքի կառավարության հետ կապակցված կազմակերպությունը, ինչպես նաեւ չինական Sunny Optical Technology ընկերությունը: Ընդ որում, կառույցը, որը պատկանում է Հանչժոուի կառավարությանը, կստանա 10%՝ դառնալով Ant Group-ի ստորաբաժանման երկրորդ խոշոր բաժնետերը։Ստորաբաժանումը ստեղծվել էր 2021 թվականին՝ ֆինտեխ ընկերության վերակազմակերպման շրջանակում։ Դրա մասին հայտարարվել էր, երբ Չինաստանի կարգավորիչները 2020 թվականի վերջին անսպասելիորեն չեղարկեցին Ant Group-ի IPO-ն: Այն ժամանակ ֆինտեխ ընկերությունը, որը գնահատվում էր $313 միլիարդ, պատրաստվում էր իրականացնել աշխարհում խոշորագույն IPO-ն։ Ընկերությունը նախատեսում էր $34 միլիարդի բաժնետոմսեր տեղաբաշխել Շանհայի եւ Հոնկոնգի ֆոնդային բորսաներում։ Սակայն IPO-ից մի քանի օր առաջ կարգավորիչները հետ կանչեցին թույլտվությունը: Դրա պատճառներից մեկը կարող էր լինել Ջեկ Մայի եւ Չինաստանի իշխանությունների միջեւ տարաձայնությունը․ տեղաբաշխումից առաջ Ման քննադատել էր երկրի ֆինանսական համակարգը։ 30.11.2022 | 12:36 FT. Տեխնոլոգիական ոլորտի նկատմամբ խիստ միջոցների ֆոնին Ջեկ Ման լքել է Չինաստանը IPO-ն չեղարկելուց հետո Alibaba-ի գնանշումները նվազել էին 8%-ով։ Մինչ օրս պարզ չէ՝ նախատեսվում է արդյոք Ant Group-ը դարձնել հանրային ընկերություն, թե ոչ։Ստորաբաժանման կապիտալի ավելացման համար թույլտվություն ստանալը վկայում է զգալի առաջընթացի մասին ֆինտեխ ընկերության վերակազմակերպման հարցում, նշում է Bloomberg-ը։ Միաժամանակ, այս հանգամանքը վկայում է նաեւ տեխնոլոգիական ոլորտի նկատմամբ իշխանությունների դիրքորոշման մեղմացման մասին․ ոլորտի դեմ նախկինում սահմանվել էին կարգավորման խիստ միջոցներ։Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2021 թվականի ապրիլին Ant Group-ը համաձայնել էր իրականացնել մասշտաբային վերակազմակերպում՝ ֆինանսական հոլդինգ դառնալու եւ Չինաստանի Կենտրոնական բանկի վերահսկողության ներքո հայտնվելու համար։«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 61327