Այս տարվա մարտին Visa եւ Mastercard բանկային քարտերի համար Ռուսաստանում դադարեցին գործել Apple Pay եւ Google Pay անհպում վճարային ծառայությունները։Friflex ընկերության բջջային մշակումների դեպարտամենտի նախագծերի ղեկավար Նիկոլայ Սոլովեյը RB.ru պորտալին պատմել է՝ ինչպես շարունակել վճարել դրամարկղում՝ առանց քարտերի եւ դրամապանակների:Քարտային վճարումների ոլորտում «ռուսական հրաշքը» Ռուսաստանին դասեց առաջատար երկրների հնգյակում՝ բնակչության անկանխիկ վճարման եղանակներին անցնելու առումով։ 2021 թվականի առաջին վեց ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ անհպում վճարումների թիվն աճել էր 36%-ով։Հասարակության մեջ ձեւավորվել է սպառողական նոր սովորություն՝ վճարել անհպում բջջային ծառայությունների միջոցով։ Մինչեւ վերջերս բջջային համակարգերից գնումների 76%-ը կատարվում էր Apple Pay-ով, մնացած 24%-ը՝ Google Pay-ով։Վճարում բջջային հավելվածի օգնությամբ Խոշոր ռիթեյլերները սկսել են անհպում վճարումներ ընդունել բջջային հավելվածների միջոցով:Օրինակ՝ «Մագնիտ» խանութների ցանցը գործարկել է Magnit Pay նոր ծառայությունը։ Գնումների համար վճարումն այժմ կարելի է կատարել բջջային հավելվածում Magnit վիրտուալ քարտով: Դրա համար հարկավոր է լիցքավորել քարտի հաշիվը եւ ցույց տալ QR կոդը դրամարկղում վճարելիս: Առաջին անգամ վաճառողը «կկարդա» բոնուսային քարտը, իսկ երկրորդ անգամ դուրս կգրի գումարը։ Magnit Pay-ը լիարժեք բանկային քարտ է, որը կարող է օգտագործվել ռուսաստանյան այլ առցանց խանութներից գնումների դիմաց վճարելու համար:Իսկ Dixie Friends Club հավելվածում գործարկվել է մի գործառույթ, որը թույլ է տալիս վճարել գնումների համար՝ օգտագործելով շտրիխ կոդը (Dixy-ն պարենային ապրանքների ռուսաստանյան խոշոր ցանց է - Banks.am): Օգտատիրոջ համար բավական կլինի հավատարմության քարտի հետ մեկտեղ ցույց տալ շտրիխ կոդը, այնուհետեւ ինքնուրույն կամ push ծանուցման միջոցով անցնել վճարման էկրան եւ սեղմել «Pay SBP» կոճակը։ Դրանից հետո կերեւա վճարման ենթակա գումարը եւ խանութի հասցեն։Հենց հաճախորդը հաստատի վճարումը, նրան կառաջարկվեն սարքի վրա տեղադրված բոլոր բանկային հավելվածները։ Վճարում կատարելու համար անհրաժեշտ է ընտրել ակտուալ բանկային հավելվածը։Իսկ ահա Burger King-ի բջջային հավելվածում հնարավորություն կա պատվերի համար վճարել «Սբերբանկ»-ի «Շնորհակալություն» բոնուսներով: Դրա համար անհրաժեշտ է հավելվածում ավելացնել «Սբերբանկ»-ի ցանկացած քարտ, որի վավերացումից հետո օգտատերը կարող է միավորներով վճարել պատվերի արժեքի մինչեւ 99%-ը։ 01.04.2022 | 16:20 Ռուսաստանում գործարկվում է SBPay վճարային հավելվածը Վճարում POS-տերմինալներումGoogle Pay-ի այլընտրանքային տարբերակն է Huawei Pay բջջային վճարումների համակարգը: 2021 թվականից ռուսաստանյան մի քանի բանկեր արդեն միացած են Huawei Pay-ին: Ներկայումս այն աշխատում է UnionPay վճարային համակարգի քարտերով, իսկ մոտ ապագայում նախատեսվում է գործարկումը նաեւ «Мир» վճարային համակարգի շրջանակում։Կենսաչափություն. վճարում մատնահետքով «Азбука Вкуса» սուպերմարկետում եւ «հայացքով»՝ «Перекресток»-ում: «Սբերբանկ»-ն ու «Азбука Вкуса» սուպերմարկետների ցանցը համատեղ կատարելագործել են վճարային ծառայությունը՝ օգտագործելով մատնահետքի սքանավորման տեխնոլոգիան։ Գնորդները կարող են ավարտել գնումները՝ սքանավորելով իրենց մատը հատուկ POS տերմինալում ներկառուցված կենսաչափական սքաների միջոցով: Վճարումը կատարվում է մի քանի վայրկյանում։ Ծառայությունն արդեն գործում է ցանցի 20 սուպերմարկետներում։ Կենսաչափական վճարման համար պետք է բանկային քարտին նախապես կցել երկու մատների մատնահետք եւ արագ գրանցում անցնել խանութի դրամարկղում:Վճարել «հայացքով» հնարավոր է «Перекресток» սուպերմարկետների ինքնասպասարկման դրամարկղերում: Տեսախցիկն ակնթարթորեն կճանաչի դեմքի պատկերը եւ կհամեմատի այն եզակի համարի հետ՝ կցված կենսաչափական տվյալներին եւ բանկային հաշվին: Ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է մուտք գործել «Sberbank Online» եւ ակտիվացնել «Վճարել մեկ հայացքով» տարբերակը՝ ընտրելով անհրաժեշտ քարտը:«Ռուսաստանում Apple Pay-ի եւ Google Pay-ի արգելափակումը չի նշանակում, որ մենք այլեւս չենք կարողանա վճարել գաջեթներով: Այս ծառայություններին այլընտրանքներ կան: Google Pay-ի փոխարեն կարող եք միացնել Mir Pay-ը, SBPay-ը կամ SberPay-ը:Ծառայությունները կայուն են աշխատում՝ շնորհիվ ռուսաստանյան ենթակառուցվածքի օգտագործման: NFC անլար փոխանցման տեխնոլոգիան թույլ է տալիս ցանկացած բանկի զարգացնել սեփական վճարային ծառայությունը Android օպերացիոն համակարգի սմարթֆոնների համար»,- նշել է Նիկոլայ Սոլովեյը։ 19.03.2022 | 11:15 «Գազպրոմբանկ»-ի նոր վճարային գործիքը հավակնում է փոխարինել Apple Pay-ը եւ Google Pay-ը Banks.am-ը հիշեցնում է, որ «Գազպրոմբանկ»-ը մշակել է GazpromPay վճարային համակարգն առցանց խանութներում ապրանքների դիմաց վճարելու համար։ Այն աշխատում է բոլոր ռուսաստանյան բանկերի քարտերով եւ հարմարեցված է բոլոր սարքերի համար, որոնք կարող են ապահովել հասանելիություն համացանցին:Բանկի ներկայացուցիչների խոսքով՝ այս համակարգը թույլ է տալիս օգտատերերին «կապել» դրա հետ ինչպես արդեն գործող բանկային քարտերը, այնպես էլ թողարկել վիրտուալ քարտ ակնթարթային գնումների համար։ Համակարգից օգտվելու համար լրացուցիչ հավելվածներ տեղադրելու կարիք չի լինելու։«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 25407