Առաջիկա շաբաթների ընթացքում ռուսաստանյան բանկերի մեծ մասը, այդ թվում՝ խոշորները, հաճախորդներին հնարավորություն կտան վճարել գնումների եւ ծառայությունների դիմաց SBPay հավելվածի միջոցով։ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի Բանկի (ԿԲ) մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ այսօր նման հնարավորություն կա մոտ 40 բանկերի հաճախորդների մոտ։ Նշվում է, որ Ռուսաստանի բանկը եւ Պլաստիկ քարտերի ազգային համակարգը (НСПК) բանակցում են բանկերի հետ այս հարցի շուրջ։«SBPay-ը բջջային հավելված է, որը թույլ է տալիս վճարել գնումների եւ ծառայությունների դիմաց Արագ վճարումների համակարգի (СБП) միջոցով: Այսօրվա դրությամբ նման հնարավորություն են ընձեռել իրենց հաճախորդներին մոտ 40 բանկեր, մինչդեռ մարտի սկզբի դրությամբ դրանք 4-ն էին։ Մենք ակնկալում ենք, որ առաջիկա շաբաթների ընթացքում բանկերի մեծ մասը, այդ թվում՝ խոշորները, նույնպես կտրամադրեն նման հնարավորություն»,- նշել է կարգավորիչը։SBPay հավելվածի մասինSBPay-ը բջջային հավելված է մանրածախ խանութներում եւ համացանցում ապրանքների եւ ծառայությունների դիմաց վճարելու համար՝ օգտագործելով Արագ վճարումների համակարգում եղած վճարման բոլոր եղանակները: Հավելվածը մշակվել է Պլաստիկ քարտերի ազգային համակարգի կողմից։ SBPay-ն աշխատում է Android օպերացիոն համակարգի 6.0 կամ բարձր տարբերակով սարքերի եւ iOS սարքերի վրա՝ սկսած 13 տարբերակից: SBPay հավելվածի միջոցով վճարումները կատարվում են օգտատիրոջ բանկային հաշվից, բանկային քարտի տվյալները հավելվածում չեն օգտագործվում։Նախօրեին Ռուսաստանի Բանկը տեղեկացրել էր, որ մինչեւ 2022 թվականի հուլիսի 1-ը չի կիրառի նախատեսված միջոցները բանկերի նկատմամբ՝ ս.թ. ապրիլի 1-ից իրենց ֆիզիկական անձ հաճախորդներին SBPay-ի կիրառմամբ Արագ վճարումների համակարգի ծառայությունից օգտվելու հնարավորություն չտրամադրելու համար: ՌԴ Կենտրոնական բանկը ձեռնարկում է նման գործողություններ՝ օտարերկրյա պետությունների կողմից սահմանափակող միջոցների ներդրման պայմաններում ազգային վճարային համակարգի սուբյեկտների վրա կարգավորիչ եւ վերահսկիչ բեռը նվազեցնելու համար:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 21467