WEF. Արհեստական բանականությունը սպառնում է ֆինանսական կայունությանը

21.08.2018 | 09:56 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Արհեստական բանականություն #WEF #Deloitte
Արհեստական բանականության լայնամասշտաբ կիրառությունը կարող է խաթարել համաշխարհային ֆինանսական համակարգի կայունությունը:

Այս մասին ասված է Համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum, WEF) հրապարակած «Ֆինանսական ծառայությունների նոր ֆիզիկան» զեկույցում:

Վերջինս մշակվել է Deloitte խորհրդատվական ընկերության հետ համատեղ եւ ներկայացնում է ֆինանսական աշխարհում արհեստական բանականության եւ մեքենայացված ուսուցման հնարավոր ազդեցության տարբեր սցենարներ:


Զեկույցի համաձայն՝ եթե նախկինում ընկերության հաջողությունն էապես կախված էր ակտիվների պորտֆելի ծավալից, ապա ապագայում վճռորոշ դեր է ունենալու տվյալների բազայի մեծությունը, որ հնարավորություն կտա արհեստական բանականության կիրառմամբ անհատական մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ:

Ընդ որում, ապագայում կարող են վերանալ անգամ բանկային հաշիվները՝ իրենց տեղը զիջելով հատուկ ալգորիթմների, որոնք ավտոմատ կերպով կտեղաբաշխեն հաճախորդի միջոցները:


«Արհեստական բանականության ուսուցման եւ արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ է տվյալների մեծ բազայի նկատմամբ հասանելիություն, իսկ հետագայում նաեւ՝ միասնական բազայի ստեղծում: Վերջինս գրավիչ թիրախ կլինի հաքերների համար, որոնք մեկ հաջող հարձակմամբ քաոս կառաջացնեն համաշխարհային ֆինանսական համակարգում: Որքան փոխկապակցված է աշխարհը, այնքան ավելի խոցելի է կիբերհարձակումների նկատմամբ»,- նշել են զեկույցի հեղինակները:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 12874
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW