Սբերբանկի ռոբոտ-ավատարը «մարդու վստահելի ընկերը կդառնա»
03.08.2018 | 10:29 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ https://ria.ru

Ինչպես հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, այս մասին հայտարարել է Սբերբանկի ռոբոտատեխնիկայի կենտրոնի տնօրեն Ալբերտ Եֆիմովը՝ նշելով, որ ավատարն այսպես կոչված ռոբոտ-ներկայացուցիչ է, որը սինխրոնիզացված է օպերատորի հետ եւ կապի միջոցով կրկնում է նրա գործողությունները:
«Այս ռոբոտի հետեւում կանգնած է ամենահզոր ինտերակտիվ գործակալներից մեկը՝ iPavlov-ը: Մենք ակտիվ զարգացնում ենք այս նախագիծը, սակայն մեր ռոբոտատեխնիկայի լաբորատորիայում պատրաստում ենք նրա ֆիզիկական մարմնացումը՝ ավատարը, որը հավատարիմ ընկեր եւ օգնական կլինի մարդու համար»,- ասել է Ալբերտ Եֆիմովը:
Անցած տարի Սբերբանկն ու Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը ստորագրել են համաձայնագիր iPavlov նախագծի զարգացման վերաբերյալ, որը ենթադրում է արհեստական բանականությամբ համակարգի ստեղծում, որն ունակ է հաղորդակցվել մարդկային լեզվով:
«Նախագծի արդյունքում կստեղծվեն նոր բիզնես-հավելվածներ, որոնք կինտեգրվեն ընկերության աշխատանքային գործընթացում՝ այդպիսով նոր մակարդակի հասցնելով հաճախորդների սպասարկումը»,- նշել է բանկի ղեկավար Գերման Գրեֆը:
Սբերբանկի ռոբոտատեխնիկայի լաբորատորիան սկսել է գործել 2017-ին: Դրա հիմնական նպատակը գլխամասային ընկերության համար նոր տեխնոլոգիաների ուսումնասիրությունն է, տեխնիկական նորույթների պիլոտավորումն ու ներդրումը:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: