Ռոբոտ Աննան աշխատանքի է անցել Սբերբանկում
26.02.2018 | 16:28 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ https://rg.ru/

Բանկի կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ բանկոմատների եւ մասնաճյուղերի տեղակայման վերաբերյալ հաճախորդների հարցերին կպատասխանի ռոբոտ Աննան: Հետագայում նա կներկայացնի նաեւ այլ տեղեկատվություն, օրինակ, վճարման կարգավիճակի, հաշվի մնացորդի, կատարողական թերթիկների մասին:
Հարցումները, որոնք պահանջում են բանկի աշխատակցի մասնակցությունը, եւս մշակվում են ռոբոտացված տեխնոլոգիաների կիրառմամբ՝ կոգնիտիվ վիրտուալ օգնականի միջոցով: Ռոբոտը վերլուծում է օպերատորի եւ հաճախորդի խոսակցությունն ու ինքնուրույն` «բարձրաձայն», օպերատորին տրամադրում խորհրդատվության համար անհրաժեշտ լրացուցիչ տեղեկատվություն:
Պիլոտային նախագծի արդյունքներով՝ կոնկրետ թեմաներով հաճախորդներին սպասարկելու արագությունն ավելացել է 50%-ով. ներկայում կորպորատիվ հաճախորդների կոնտակտային կենտրոն զանգերի միջին տեւողությունը կազմում է 3,5 րոպե:
«Մենք օգտագործում ենք արհեստական բանականությունն ամենատարբեր խնդիրների լուծման նպատակով, որոնցից մեկը մեր հաճախորդներին սպասարկելու ժամանակի կրճատումն է՝ որակյալ եւ հարմարավետ սպասարկման հաշվին, ինչն էլ կոնտակտային կենտրոնի աշխատանքի ավտոմատացման արդյունքն է,- նշել է Սբերբանկի ավագ փոխնախագահ, «Կորպորատիվ բիզնես» բաժնի ղեկավար Անատոլի Պոպովը: -Սբերբանկի նպատակներն են՝ էապես կրճատել հաճախորդների սպասարկման միջին ժամանակը, ավելացնել հաճախորդների հարցումներին տրված լուծումների մասնաբաժինը FCR փուլում (First Calls Resolution-ը ցույց է տալիս, թե հարցերի որ տոկոսն է լուծվել կոնտակտային կենտրոնում հաճախորդի առաջին զանգի ժամանակ - խմբ.) եւ երկու տարվա ընթացքում հաճախորդների բոլոր պարզ հարցումներն արդեն մշակել ռոբոտացված համակարգով»:
Տեղեկատվական բնույթի հարցումները կազմում են Սբերբանկի կորպորատիվ հաճախորդների կոնտակտային կենտրոնում ստացվող դիմումների մոտ 40%-ը: Կենտրոնի օպերատորներն օրական ընդունում են 20 հազ-ից ավելի զանգ: Սբերբանկի կորպորատիվ հաճախորդ են հանդիսանում խոշոր, միջին եւ փոքր բիզնեսի մոտ 2 մլն ընկերություն:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: