Գրեֆն ու ռոբոտ Սոֆյան շփվել են դավոսյան նախաճաշի ընթացքում
25.01.2018 | 11:56 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ Vedomosti


«Դուք ապացուցեցիք, որ մարդն ու ռոբոտը կարող են նշանակալից եւ արդյունավետ երկխոսություն վարել»,- ասել է Սոֆյան՝ ի պատասխան Սբերբանկի նախագահ Գերման Գրեֆի հրավերի, եւ շնորհակալություն հայտնել նրան:
Նախաճաշի ընթացքում Գրեֆը հարցրել է Սոֆյային՝ ռոբոտացումն ավելի շատ դրակա՞ն, թե՞ բացասական տարրեր է պարունակում:
«Տեխնոլոգիան գործիք է, որը կարելի է օգտագործել ցանկացած նպատակով»,- պատասխանել է Սոֆյան:
Սոֆյան հավելել է, որ ռոբոտացումը մարդկանց կյանքի որակի արմատական բարելավման հնարավորություն է ընձեռում, գլխավորը, որ մարդկությունը ճիշտ օգտագործի նոր տեխնոլոգիաները:
Միաժամանակ, Սոֆյան նկատել է. «Հնարավոր է, որ եթե քիչ ֆիլմեր լինեին Տերմինատորի մասին, ապա մեր մասին հասարակական կարծիքը կբարելավվեր»:
Ավարտելով երկխոսությունը՝ Գերման Գրեֆը հրավիրել է Սոֆյային լեռներում դահուկ քշելու:
«Այո, Գերման, կհանդիպենք լեռներում»,- պատասխանել է Սոֆյան:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: