Սբերբանկն ինովացիոն նոր նախագծեր է ներկայացրել

24.05.2018 | 16:23 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Սբերբանկ #Ստանիսլավ Կուզնեցով
Սբերբանկի վարչության նախագահի տեղակալ Ստանիսլավ Կուզնեցովն այսօր մեկնարկած Պետերբուրգյան միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում ներկայացրել է բանկի ինովացիոն նոր նախագծերը:

Ստորեւ առանձնացրել ենք Ստանիսլավ Կուզնեցովի ելույթների ընտրանին՝ կազմված Banki.ru կայքի նյութերի հիման վրա:

******

Սբերբանկը ներկայացրել է բիզնեսի համար նախատեսված SberB2B հարթակը  (մարկետփլեյսը): Հարթակը թեստային ռեժիմով կաշխատի հունիսի 1-ից, արդյունաբերական շահագործումը կսկսվի հուլիսի 10-ից:

«Մենք բոլորս սովոր ենք նրան, որ գոյություն ունեն ինտերնետ-խանութներ եւ հանգիստ կարող ենք համացանցի միջոցով ապրանքներ եւ ծառայություններ ձեռք բերել: Սակայն բիզնեսի համար մինչ օրս նման հարթակ գոյություն չունի: Մեր հարթակում կարող են առցանց ռեժիմով բիզնես գործարքներ իրականացնել բոլոր ընկերությունները եւ պետական հաստատությունները»:

******

Բանկը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին նախատեսում է սկսել անօդաչու ուղղաթիռների փորձնական թռիչքները՝ կանխիկ գումար եւ բեռներ Ռուսաստանի հեռավոր շրջաններ տեղափոխելու համար:

«Մենք մեր ռոբոտատեխնիկական լաբորատորիայում շարունակում ենք ակտիվ աշխատանքներ տանել մի քանի տեսակի դրոնների վրա: Այսօր ուսումնասիրվում, ստեղծվում, կառուցվում եւ մոդելավորվում են առնվազն 5-6 տեսակի տարբեր դրոններ»:


2018 թվականին Սբերբանկը կներկայացնի նոր անօդաչու թռչող սարք, որը նախագծված է ուղղաթիռի ձեւաչափով: Այն փոքր չափեր ունի, թափը չի գերազանցում երեք մետրը: Սարքը կարող է տեղափոխել մոտ 70 կիլոգրամ բեռ:

******

Դեմքերի ճանաչման համակարգը, որը մշակվել է Սբերբանկի կողմից՝ VisionLabs ընկերության հետ համատեղ, թեստավորման մեկ ամսվա ընթացքում օգնել է Մոսկվայի մետրոյում 42 հանցագործի բերման ենթարկել:

«Մենք այդ համակարգում ներբեռնել ենք 50 հազ. հանցագործի լուսանկար, որոնք գտնվում են դաշնային հետախուզման բազայում: Ընդ որում, այդ նկարների մեծ մասը վատ որակի է: Արդյունքում՝ մեկ ամսվա ընթացում մետրոյի չորս կայարաններում ձերբակալվել է 42 հանցագործ»:

Այդ տեխնոլոգիաները պահանջված կլինեն օդանավակայաններում, մարդկանց զանգվածային կուտակումների վայրերում, այդ թվում՝ անհայտ կորածներին որոնելու ընթացքում: Մոտ ժամանակներում Սբերբանկի նախագահ Գերման Գրեֆը Մոսկվայի քաղաքապետի հետ կքննարկի համակարգի ներդրումը ՌԴ մայրաքաղաքում:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 17827
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW