«Անթուղթ բանկի» գաղափարն իրականություն է դառնում

14.05.2018 | 09:57 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#RTLabs #VisionLabs #Ռոստելեկոմ
«Ռոստելեկոմ»-ի դուստր ձեռնարկություն հանդիսացող RTLabs-ը եւ VisionLabs ընկերությունը հայտարարել են «Անթուղթ բանկ» նորարարական բիոմետրիկ նախագծի մշակման մեկնարկի մասին:

Ինչպես հաղորդում է RTLabs-ի մամուլի կենտրոնը, նոր լուծումը հնարավորություն կտա ոչ միայն հավաքել հաճախորդների՝ ֆիզիկական անձանց եւ փոքր բիզնեսի ներկայացուցիչների բիոմետրիկ տվյալները եւ հաստատել իրենց անձը, այլեւ ստեղծել բանկերի աշխատակիցների բիոմետրիկ ձեւանմուշների պահոց՝ վարկային ընկերության տեղեկատվական համակարգեր իրենց մուտքը հեղինակազորելու եւ հաստատելու լիազորությունները՝ գործարքներ կատարելու համար:

Նոր ծառայությունը կգործի Միասնական բիոմետրիկ համակարգին զուհագեռ: Վերջինս նախատեսված է հաշիվների, ավանդների հեռահար բացման, ինչպես նաեւ նույն եղանակով վարկերի ստացման համար:


«Անթուղթ բանկ»-ը կկիրառվի բանկային կազմակերպությունների մի շարք գործընթացներում: Օրինակ, հնարավորություն կտա վերահսկել վաճառքներով զբաղվող աշխատակիցների մուտքը ծրագրային ապահովման համակարգ, ինչպես նաեւ կապահովի իրենց կողմից կատարվող աշխատանքի մշտադիտարկումը: Այս լուծումը ենթադրում է նաեւ մասնաճյուղերում սպասարկման ընթացքում բանկի հաճախորդի անձի հաստատումը:

«Այս տեխնոլոգիայի ներդրումը հնարավորություն կտա թե՛ բանկի աշխատակիցներին, թե՛ հաճախորդներին օգտվել մինչ օրս եղած ծառայություններից՝ հարմարավետության եւ հասանելիության նոր մակարդակի վրա, ինչպես նաեւ կարագացնի բանկային շատ գործընթացներ: «Անթուղթ բանկ»-ն, անկասկած, ապագայի բանկ է»,- նշել է VisionLabs ընկերության գլխավոր տնօրեն եւ հիմնադիր Ալեքսանդր Խանինը:

««Անթուղթ բանկ»-ի ստեղծումը բեկումնային փուլ է թվային իրականության ձեւավորման ճանապարհին: Անհրաժեշտ է նաեւ հիշատակել նախագծի նշանակությունը բնապահպանության տեսանկյունից: Թղթային շրջանառությունից հրաժարումն ու անցումը թվային ձեւաչափին՝ մոտ ապագայի հեռանկար է մեր կյանքի բազմաթիվ ոլորտներում»,- իր հերթին ասել է RTLabs-ի գլխավոր տնօրեն Միխայիլ Բոնդարենկոն:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 12150
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW