Կառավարությունը հավանություն է տվել կրթության բարելավմանն ուղղված վարկային ծրագրին

21.08.2014 | 17:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել Կրթության եւ գիտության նախարարության ներկայացրած վարկային ծրագիրը, որն ուղղված է կրթության բարելավմանը:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի փոխանցմամբ, վարկային ծրագիրը, որն իրականացվելու է Համաշխարհային Բանկի Միջազգային զարգացման ընկերակցության, ՎԶԵԲ-ի եւ ՀՀ կառավարության ուժերով, ունի երեք հիմնական ուղղություն` ավագ դպրոցների շենքային կառույցների  բարելավում, հանրակրթության որակի բարձրացում եւ բուհերում ենթակառուցվածքների զարգացում»:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը  կարեւորել է ծրագիրը` շեշտադրելով ավագ դպրոցների վերանորոգումը:

Արմեն Աշոտյանի փոխանցմամբ, դպրոցների վերականգնման համար ծրագրով նախատեսվում է $17-20 մլն:

«Վերանորոգման նախագծերն առկա են: Համաշխարհային բանկից մենք ստացել ենք դրամաշնորհ, որով ուսումնասիրություն է կատարվել եւ ընտրվել են ամենակարիքավոր դպրոցները»,- ասել է նախարարը:

Դիտում՝ 1552

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW