ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ-ը նվազեցրել է իր Visa եւ MasterCard քարտերի սպասարկման վճարները

12.12.2013 | 17:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ-ը նվազեցրել է Բանկի կողմից թողարկվող Visa Business եւ MasterCard Business քարտերի տարեկան սպասարկման վճարները՝ Նոր տարվան ընդառաջ անակնկալ մատուցելով իր կորպորատիվ հաճախորդներին:

Բիզնես քարտի միջոցով հնարավոր է օրվա ցանկացած պահի կատարել անկանխիկ փոխանցումներ, իրականացնել վճարումներ առեւտրի եւ սպասարկման տարբեր կետերում, ինչպես նաեւ ստանալ կանխիկ միջոցներ աշխարհի բազմաթիվ կանխիկացման կետերում՝ հոգալով կազմակերպության ղեկավար անձանց եւ/կամ աշխատակիցների կողմից գործուղման, ներկայացուցչական եւ այլ ծախսերը:
Միջոցների անբավարարության դեպքում բիզնես քարտի վրա կարող է բացվել նաեւ օվերդրաֆտ:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ-ը բիզնես քարտերի քարտապաններին անվճար տրամադրում է նաեւ ամբողջ աշխարհում գործող Ճանապարհորդության ապահովագրություն:  

Դիտում՝ 2080

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW