Լիցենզավորվել է ներդրումային ֆոնդի երկրորդ կառավարիչը

02.12.2013 | 13:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Կենտրոնական բանկի խորհուրդը գրանցել է «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը:

Ընկերությանը տրամադրվել է ներդրումային ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիա:

Մեդիամաքս-ը նշում է, որ «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերությունը հիմնվել է ս.թ. հոկտեմբերի սկզբին` որպես գերմանական Talanx Asset Management եւ ավստրիական C-QUADRAT Investment ընկերությունների համատեղ ձեռնարկություն:

«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա»-ի բաժնեմասերի 74.9 %-ը պատկանում է C-QUADRAT Investment-ին:

C-QUADRAT ընկերությունը հիմնադրվել է 1991 թվականին: 2006 թվականից այն ցուցակված է Ֆրանկֆուրտի բորսայում, իսկ 2008 թվականից` Վիենաի բորսայում:

Ընկերությունը գրասենյակներ ունի Վիենայում, Լոնդոնում, Ֆրանկֆուրտում եւ Ժնեւում եւ գործունեություն է ծավալում 17 եվրոպական երկրներում:

Դիտում՝ 6769

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW