Արմեն Սարգսյանը հեռացավ Lydian International-ից
26.09.2013 | 09:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://en.wikipedia.org

ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը «հանրային պաշտոն կզբաղեցնի»:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Հայաստանում Ամուլսարի ոսկու հանքը շահագործող Գեոթիմ ընկերության մայրական կառույց Lydian International-ը հայտարարել է Արմեն Սարգսյանի՝ ընկերության ոչ գործադիր տնօրենի պաշտոնից հրաժարականի մասին:
Արմեն Սարգսյանը նշանակվել էր Lydian International-ի խորհրդի անդամ եւ ոչ գործադիր տնօրեն ս.թ. մարտին:
«Պարոն Սարգսյանը տեղեկացրել է ընկերությանը, որ թողնում է պաշտոնը` հանրային պաշտոնում սպասվող նշանակման կապակցությամբ», - ասված է Lydian International-ի հայտարարության մեջ:
Վերջին շրջանում մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Արմեն Սարգսյանը կզբաղեցնի Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանի պաշտոնը, որը թափուր է մնացել նախկին դեսպան Կարինե Ղազինյանի մահից հետո:
Արմեն Սարգսյանը 1996-97թթ. եղել է Հայաստանի վարչապետ, իսկ մինչ այդ՝ Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան:
2000թ. Արմեն Սարգսյանը Քեմբրիջի համալսարանի Judge բիզնես-դպրոցում հիմնադրել է Eurasia Research ծրագիրը, որը մի շարք նախագծեր է իրականացրել Անգլիայում եւ Եվրասիայում:
Արմեն Սարգսյանը նաեւ հանդիսանում է Լոնդոնում Եվրասիական միջազգային տան (Eurasia House International in London) հիմնադիր նախագահը, որի նպատակն է երկխոսության եւ համագործակցության խթանումը տարածաշրջանի քաղաքական եւ բիզնես առաջնորդների միջեւ:
Հայաստանի նախկին վարչապետը հանդիսացել է այնպիսի գլոբալ կորպորացիաների կառավարող խորհուրդների ավագ խորհրդական, ինչպիսիք են BP-ն, Alcatel-ը, Telefonica-ն, Finmeccanica-ն եւ Bank of America Merrill Lynch-ը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: