Տարվա վերջին գնաճը մոտ կլինի թիրախային ցուցանիշին, վստահեցնում է ՀՀ ֆինանսների նախարարը
02.08.2012 | 15:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան: Մեդիամաքս: 2012թ. վերջին գնաճը Հայաստանում շատ մոտ կլինի թիրախային ցուցանիշին (4±1,5 տոկոսային կետ):
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ ներկայացնելով հունվար-հուլիս ամիսների մակրոտնտեսական ցուցանիշները:
Նախարարի խոսքով, տնտեսական ակտիվության ճշգրտված ցուցանիշն այս տարի բավականաչափ հուսադրիչ է (7,8%), իսկ տնտեսական աճի ցուցանիշը տատանվում է 6-6,5%-ի շրջակայքում:
Հուլիսին պետբյուջե հարկերի ու սոցվճարների տեսքով հավաքագրվել է 80,5 մլրդ դրամ՝ նախատեսված 79,5 մլրդ դրամի փոխարեն:
“Բոլոր ցուցանիշները վկայում են այն մասին, որ տեմպը բարվոք է, մենք վստահ ենք տնտեսական աճի եւ հարկերի հավաքագրման վրա”,- ասել է նախարարը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: