Basel III-ի ներդնումը աշխարհի առաջատար բանկերին կարժենա $ 500 մլրդ

18.05.2012 | 09:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. 29 համաշխարհային համակարգաստեղծ բանկերը ստիպված կլինեն $ 566 մլրդ դոլարով ավելացնել իրենց կապիտալը, որպեսզի 2018 թվականի ավարտին իրենց բալանսները համապատասխանեցնեն Basel III-ի պահանջներին:

Այդ մասին այսօր գրում է РБК Daily թերթը` վկայակոչելով Fitch Ratings-ը: Թերթը նշում է, որ կարգավորման խստացումը հարվածում է բանկերի եկամտաբերությանը` ըստ վերլուծաբանների գնահատականների, գալիք 10 տարիների ընթացքում այն կնվազի 20%-ով:

Կարգավորման խստացումը մի շարք բացասական հետեւանքներ կունենա, օրինակ` սեփական կապիտալի եկամտաբերության նվազումը, որն ընկերության ընդհանուր եկամտի կարեւորագույն ցուցանիշն է հանդիսանում:

Դիտում՝ 3230

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW