Զարգացման Հայկական Բանկն առաջարկում է հիփոթեք առանց կանխավճարի

07.05.2012 | 17:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամքս/. Զարգացման Հայկական Բանկը գործարկել է հիփոթեքային վարկատեսակ՝ առանց կանխավճարի պահանջի:

Վարկը լրացուցիչ գրավի առկայության պարագայում հնարավորություն է ընձեռում ձեռքբերել անշարժ գույք առանց կանխավճարի` ստանալով վարկ ձեռք բերվող անշարժ գույքի գնահատված արժեքի մինչեւ 100%-ի չափով:

Առանց կանխավճարի հիփոթեքային վարկերը տրամադրվում են մինչեւ 10 տարի մարման ժամկետով, մինչեւ 100 մլն դրամի կամ համարժեք արտարժույթի գումարի չափով, տարեկան տոկոսադրույքը` 12-18%:

Ընդ որում, վարկ/գրավ (ձեռքբերվող անշարժ գույք եւ լրացուցիչ անշարժ գույք) առավելագույն հարաբերակցությունը սահմանվում է 60%:

Դիտում՝ 4302

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW