Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ Կենտրոնական բանկը վերավարկանշել է “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ-ն` ընկերությանը շնորհելով “Բ” վարկանիշ: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ԿԲ մամլո ծառայությունում, վերավարկանշվել են նաեւ “Օնիքս ԳԸ” ՓԲԸ-ն` “Գ –“, “Կարկոմավտո” ՍՊԸ-ն` “Բ –“, “Մուռան” ՍՊԸ-ն “Գ +” եւ “Արարատցեմենտ” ՓԲԸ-ն` “Գ +”: ԿԲ-ն իջեցրել է “Հայաստանի էլեկտրական ցանցեր” ՓԲԸ-ի (“Բ –“-ից “Գ +”), “Երեւանի թռչնաֆաբրիկա” ԲԲԸ-ի (“Գ –“-ից “Դ +”), “Զովք” ՀՁ ԲԲԸ-ի (“ –“-ից “Դ +”), “Ռոյալ Արմենիա” ՀՁ ՍՊԸ-ի (“Գ –“-ից “Դ +”) եւ “Արմենիան մոլիբդեն փրոդաքշն” ՍՊԸ-ի (“Բ +”-ից “Բ”) վարկանիշերը: ԿԲ-ն դադարեցրել է “Միլլ ԱԳ” ՓԲԸ վարկանիշը (վերջին վարկանշը` “Գ –“), քանի որ վերջինս չի ապահովել վարկանշման համար անհրաժեշտ 100 մլն դրամ նվազագույն շրջանառությունը: Tweet Դիտում՝ 14624