Pine Labs-ը նախատեսում է $1 մլրդ ներգրավել IPO-ի ընթացքում

24.06.2024 | 23:00 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
Թվային վճարումների ոլորտում գործող ասիական Pine Labs ստարտափը նախատեսում է $1 միլիարդ ներգրավել Հնդկաստանում նախնական հրապարակային առաջարկի ընթացքում (IPO):

Bloomberg-ը հաղորդում է, որ Pine Labs-ը մտադիր է արժեթղթերի սկզբնական ցուցակման արդյունքում հասնել $6 միլիարդի գնահատման: IPO-ի շրջանակներում ընկերությունը կարող է վաճառել ինչպես նոր, այնպես էլ գոյություն ունեցող բաժնետոմսերը, ինչպես նաեւ անցկացնել ֆինանսավորման փուլ: Այնուամենայնիվ, IPO-ի պլանները նախնական են, եւ դրա մանրամասները կարող են փոխվել, ավելացրել են Bloomberg-ի աղբյուրները:

Pine Labs IPO-ն կարող է դառնալ խոշորագույնը հնդկական ֆինտեխ ընկերությունների շրջանում 2021 թվականից ի վեր՝ այն ժամանակ One97 Communications ընկերությունը ցուցակման ընթացքում ներգրավել էր մոտ $2,5 միլիարդ:

Հնդկաստանի ֆոնդային շուկան IPO-ի բում է ապրում։ 2024 թվականի սկզբից Հնդկաստանում նախնական առաջարկների միջոցով ներգրավված միջոցների ընդհանուր ծավալը կազմել է մոտ $7 միլիարդ, ինչը երեք անգամ գերազանցում է ամբողջ 2023 թվականի ցուցանիշը:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 7936
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW